Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ «Բարեւ Երեւանի» բողոքը վերաքննիչ վարչական դատարանի վարույթում է

Հոկտեմբեր 30,2013 17:23

Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ վարչական դատարանը հոկտեմբերի 23-ին վարույթ է ընդունել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության վերաքննիչ բողոքը՝ ընդդեմ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Արծրուն Միրզոյան) 24.09.2013թ. եւ Երեւանի քաղաքապետի 19.07.2013թ. որոշումների: Այդ մասին Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ա.Սարգսյանը գրավոր ծանուցել է «Բարեւ Երեւան» խմբակցությանը՝ տեղեկացնելով, որ ներկայացված վերաքննիչ բողոքը «համապատասխանում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.4-րդ հոդվածի պահանջներին, եւ բացակայում են նույն օրենսգրքի 117.6-րդ հոդվածով նախատեսված՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերը»:
Նախկինում՝ սեպտեմբերի 24-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը հրաժարվել էր վարույթ ընդունել հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության երկու հայցադիմումները՝ դրանք ետ վերադարձելով օրենսդրությանը տրված կամայական մեկնաբանությունների, խեղաթյուրման եւ իր նախկին որոշման մեջ առաջադրված պահանջները ակնհայտ կեղծելու ճանապարհով:

Երեւան քաղաքի ավագանի
«Բարեւ Երեւան» խմբակցություն

30 հոկտեմբերի 2013, Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031