Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Տեր-Պետրոսյան. Սերժ Սարգսյանի հրաժարականն այլընտրանք չունի

Հոկտեմբեր 30,2013 17:08

Ilur.am Ես թեպետ չեմ ճանաչում ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանին, այդուհանդերձ չեմ կարող չհամաձայնել երեկվա նրա հայտարարության (iLur.am 29.10.2013) այն եզրակացության հետ, որ Հայաստանի և Արցախի ապագայի հանդեպ անկեղծ մտահոգություն ունենալու պարագայում Սերժ Սարգսյանը պետք է խոհեմություն դրսևորի և ինքնակամ հրաժարվի իր պաշտոնից։ Այն, որ վերջինս, բացառությամբ անձնական և կլանային բարգավաճման բնագավառի, այդ պաշտոնում բոլոր մնացյալ առումներով լիովին ձախողվել է, բանական մարդու մոտ, իհարկե, որևէ կասկած չի հարուցում։ Ի տարբերություն հարգարժան պատգամավորի, սակայն, իմ ելակետը ո՛չ թե Սերժ Սարգսյանի անցյալում գործած սխալներն ու հանցանքներն են, այլ այն, թե գոնե սրանից հետո ունա՞կ է նա, արդյոք, որևէ օգտակար գործ կատարելու Հայաստանի և Արցախի համար։ Պատասխանը, որքան էլ ցավալի, միանշանակ «ո՛չ» է։ Որովհետև.

1. Իր անհաշվենկատ, ավելի ճիշտ՝ արկածախնդիր քաղաքական դեգերումների պատճառով Սերժ Սարգսյանը, հետևաբար՝ նաև նրա ղեկավարած երկիրը, թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում ձեռք է բերել, մեղմ ասած, անվստահելի գործըներոջ համբավ՝ արտաքուստ թեև վերացական թվացող մի հանգամանք, որը, սակայն, իրականում չափազանց կոնկրետ, եթե ոչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի համար։

2. Ակնհայտ է, որ վստահելի գործընկերոջ համբավը վերականգնելու և ազգերի համաշխարհային ընտանիքում արժանի տեղ զբաղեցնելու համար Հայաստանը կարիք ունի համակարգային արմատական բարեփոխումների։ Ակնկալել, որ այդ բարեփոխումներն ի վիճակի է իրականացնել Սերժ Սարգսյանը, հավասարազոր է քաղաքական կուրության։ Այդ անձնավորությունից բարեփոխիչ կերտելու «միամտություն» իրենց կարող էին թույլ տալ միայն «իդեալիստ» եվրոբյուրոկրատները։ Սերժ Սարգսյանն ստեղծել է պետական կառավարման մի այնպիսի իդեալական համակարգ, որը լիովին ծառայում է սեփական բարգավաճման և իշխանության պահպանման նպատակին։ Նա հիմար չէ, որ կտրի այն ճյուղը, որի վրա նստած է։

3. Ամենամեծ ցանկության դեպքում անգամ Սերժ Սարգսյանը չի կարող որևէ դրական քայլ կատարել։ Եւ ընդհանրապես, նա այլևս ճիշտ քայլ չունի։ Շախմատային լեզվով արտահայտված, Սարգսյանը հայտնվել է ցուգցվանգի մեջ, երբ ցանկացած քայլ տանում է դեպի անխուսափելի պարտություն։ Նրա իշխանավարության յուրաքանչյուր օր կորուստ է Հայաստանի և Արցախի համար՝ ընդ որում թե՛ ժողովրդագրական, թե՛ տնտեսական, թե՛ նյութական, թե՛ քաղաքական և թե՛ բարոյա-հոգեբանական առումներով։ Ցուգցվանգի մեջ հայտնված պարկեշտ շախմատիստը պարզապես հանձնվում է, իսկ անպարկեշտը խաղատախտակը տալիս է մրցակցի գլխին։ Սերժ Սարգսյանն, ահա, կանգնած է այսպիսի երկընտրանքի առջև՝ այն է, կա՛մ պիտի արժանապատվորեն հանձնվի, կա՛մ էլ փորձանք բերի հայ ժողովրդի գլխին։

4. Հետևաբար, իսկապես ժամանակն է, որ նա խոհեմություն դրսևորի և հրաժարական տա՝ ժողովրդին հնարավորություն ընձեռելով հիրավի ազատ կամարտահայտության միջոցով ընտրելու հանրապետության մի այնպիսի նախագահ, որն ի վիճակի լինի միջազգային հանրության աչքում վերականգնելու Հայաստանի՝ որպես վստահելի ու պատասխանատու գործընկերոջ վարկը, առանց որի անհնար է դիմագրավել երկրի առջև ծառացած անթիվ մարտահրավերները։ Հայաստանի ու Արցախի փրկության այլ ճանապարհ գոյություն չունի։

Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Սա շատ խորը վերլուծություն էր, որը պատվելի առաջին նախագահը հավանաբար ազնվորեն կատարել և թղթին էր հանձնել 1998թ. իր հրաժարականից օրեր առաջ, իսկ հիմա ուղղակի հանել է գզրոցից, վրայի փոշին թափ է տվել, վերաձևակերպել է երրորդ դեմքով` իր անունի փոխարեն դնելով Սերժ Սարգսյանի անունը, 1998-ի փոխարեն` 2013…
    Խնդիր-փոխուկ` մտովի հետ վերադարձրեք նշածս փոփոխությունները` կստանաք բնօրինակի տեքստը և տեսեք թե ինչ տիպիկ է…
    Բայց արդար լինելու համար ասեմ, որ շատ բան չի փոխվել 15 տարի անց: Մի մեծ տարբերություն կա` հրաժարական չի լինելու…

  2. Կարեն says:

    Իսկ ով փոխարինի Ս. Սարգսյանին։ Քաղաքական դաշտում չկա այնպիսի գործիչ, որը իր բարոյանան և մտավոր հատկություններով տարբերվում է Նախագահից։ Իսկ այն մարդիկ որոնք արժանի են Նախագահի պաշտոնին, մեր իշխանությունների թեթև ձեռքով հայտնվել են ստվերում, է նրանք անհայտ են հասարակությանը։

  3. ²Ý·»ÉÇݳ ¶³ëå³ñÛ³Ý says:

    Смею напомнить Господину Первому Президенту Армении, что фундамент этой порочной власти был заложен еще в годы его правления под лозунгом: “Кто не с нами – тот против нас”. Роберт Кочарян и его соратник Серж Саргсян продолжили и усовершенствовали эту систему грабежа и беспредела. Преступление – Наказание. В нашей стране ни один представитель власти не понес наказания за свои деяния, в том числе – представители оппозиции, которые купились действующими властями. В результате – имеем то, что имеем! Люди потеряли веру и бегут из этой страны как из ада, как спасение…Но спасение ли это? Что делать? Извечный исторический вопрос, на который вряд ли кто-нибудь сможет дать внятный, четкий ответ.

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031