Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լիազորված տնտեսական օպերատոր` ՊԵԿ-ի նոր նախաձեռնությունը

Հոկտեմբեր 30,2013 16:58

Կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է ԵՄ «Մաքսային համագործակցություն» համաժողովին

«ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի ներդրման օրենսդրական նախագիծն ու առաջիկայում` կարծիքներն ամփոփելուց հետո, այն կներկայացնի կառավարության քննարկմանը,- այս մասին այսօր նշել է կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Նրա խոսքով, «լիազորված տնտեսական օպերատորները բարեխիղճ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներն են, որոնք սահմանված հստակ չափորոշիչների հիման վրա կստանան հավաստագիր»: Այն տնտեսվարողները, ովքեր երեք տարի առանց մաքսային վճարների գծով խախտումներ թույլ տալու արտաքին տնտեսական գործունեություն են իրականցրել, բարեխղճորեն կատարել են պարտավորությունները, մաքսային մարմնից կստանան հավաստագիր և կճանաչվեն լիազորված տնտեսական օպերատոր: Նոր կարգավիճակը հնարավորություն կընձեռի աշխատել պարզեցված մաքսային ընթացակարգերով, վճարումների կատարման առումով ստանալ բարենպաստ պայմաններ, մաքսային հսկողության ենթարկվել նախընտրած վայրում: Միաժամանակ, լիազորված տնտեսական օպերատորների ապրանքների բացթողումը կարող է իրականացվել նաև նախքան մաքսային վճարների կատարումը: Նրանք, իրենց ցանկությամբ կազատվեն նաև նախնական տեղեկություններ ներկայացնելու անհրաժեշտությունից, քանի որ միջազգային պրակտիկան հնարավորություն է ընձեռում ապրանքները տեղափոխել մաքսային սահմանով նախքան մաքսային հայտարարագրերի ներկայացումը:
Նորամուծությունը ՊԵԿ փոխնախագահ Վ. Միրումյանը ներկայացրել է նաև հոկտեմբերի 24-ին Լիտվայում կայացած ԵՄ Արևելյան գործընկերության երկրների մաքսային ծառայությունների «Մաքսային համագործակցություն» թեմայով համաժողովի ժամանակ: Համաժողովը նվիրված էր ԵՄ Արևելյան գործընկերության անդամ պետությունների օրենսդրական, լիազորված տնտեսական օպերատորների և ռիսկերի կառավարման ոլորտներում իրականացրած բարեփոխումների գնահատմանը: Հայաստանի նախաձեռնությունները բարձր են գնահատվել և դրական արձագանքի արժանացել նաև համաժողովին մասնակցող Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի կողմից, ով, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հրավերով այցելելով Հայաստան, անդրադադարձել էր ՊԵԿ-ի իրականացրած բարեփոխումներին` նշելով. «Համաշխարհային մաքսային կազմակերպությունը բարձր է գնահատում կոմիտեի արձանագրած առաջընթացը, որն արտահայտվում է սահմանին մաքսային ընթացակարգերի կատարելագործման ուղղությամբ իրականացված միջոցառումներով: Դա է պաճառը, որ այսօր մտադիր ենք տարածաշրջանի համար Հայաստանը դարձնել օրինակելի պետություն, և մաքսային ընթացակարգերի բարեփոխման ոլորտում նրա ձեռք բերած փորձը ներկայացնել մյուս երկրներում»:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031