Այսօր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ֆուտբոլի ֆեդերացիայի դահլիճում մամուլի ասուլիս էր հրավիրել:
Մինչ բուն թեմային անցնելը, Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ ֆեդերացիայի նախագահը վերջին շրջանում ավելի քիչ է հանդիպում լրագրողների հետ: «Ճիշտ եք նկատել: Լրագրողների հետ ավելի հաճախ հանդիպելն ավելի ցանկալի է, քանի որ հասարակությունն ավելի շատ է ինֆորմացվում: Բայց իմ անձնական կարծիքով, այսօր որոշ լրատվամիջոցներ, լրագրողներ չեն ծառայում հասարակությանը, քաղաքական ուժերի, այլ անձնական շահ են հետապնդում, պաշտպանում են որոշ մարդկանց անձնական շահերը` փաստերն ու իրականությունը աղավաղելով ինչպես ցանկանում են: Ես, առհասարակ, եթե ինչ-որ բան եմ հայտարարում, վերցնում են ինչ-որ հատվածներ, մեկնաբանում տարբեր կերպ: Մինչդեռ, ճիշտն այն կլինի, որ լրատվամիջոցները ծառայեն հասարակությանը: Դա է պատճառը, որ լրատվամիջոցների հետ սկսել եմ ավելի քիչ հանդիպել», – հայտարարեց Ռուբեն Հայրապետյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` PanArmenian Photo-ի