Լրահոս
Օրվա լրահոսը

Փողոցների ճաքալցման աշխատանքները կընթանան այնքան, որքան դա թույլատրելի է տեխնոլոգիական նորմերով

Հոկտեմբեր 30,2013 15:15

Մայրաքաղաքում, ի լրումն արդեն ավարտված հիմնական ծրագրի, շարունակվում են փողոցների ճաքալցման աշխատանքները: Այժմ արդեն նախատեսված ծավալները գերակատարվել են մինչև 5 անգամ: Գործընթացն այս տարի իրականացնում են 4 մասնագիտացած կազմակերպություններ` մայրաքաղաքի երեքական վարչական շրջաններում: Ճաքալցումը կանխում է ասֆալտի վրա արդեն առկա ճաքերի հետագա տարածումը ինչը տեղի է ունենում խոնավության կամ սառցակալման հետևանքով: Փորձը ցույց է տալիս, որ ճաքալցված փողոցներում գարնանը նոր փոսեր ու խոշոր վնասվածքներ քիչ են ի հայտ գալիս: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ճաքալցման աշխատանքներում, ինչպես փոսային նորոգումների դեպքում, մեծ ուշադրություն է դարձվել ծայրամասային փողոցներին: Ի դեպ, ճաքալցման հումքը տարբեր ընկերություններ ձեռք են բերում տարբեր տեղերից, երկուսը Եվրոպայից, երկուսը տեղական արտադրողից, իսկ թե որն է ավելի արդյունավետ, վերջնականապես պարզ կդառնա գարնանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031