Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան. «Նոր հեռանկարներ են բացվում հայ-վրացական հարաբերությունների սերտացման ուղղությամբ»

Հոկտեմբեր 30,2013 14:49

Այսօր  «Տեսակետ» ակումբում, խոսելով տարածաշրջանային զարգացումների` Վրաստանի նախագահական ընտրությունների մասին, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծիք հայտնեց, թե այդ նախագահական ընտրություններից հետո քրեական գործեր կհարուցվեն. «Վրաց ժողովուրդը նախկին իշխանություններին պատժված տեսնելու մեծ ցանկություն ունի»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Անդրադառնալով «Վրացական երազանք» կուսակցության  հաղթած թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիին, Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ վերջինի հաղթանակը պայմանավորված էր Իվանիշվիլիի ու նրա ղեկավարած քաղաքական ուժի խարիզմայով:

Ալեքսանդր Իսկանդարյանը, վերլուծելով Վրաստանի ընտրությունները, նշեց, որ Վրաստանը այս ընտրություններից հետո էլ կշարունակի մնալ իբրեւ արեւմտամետ երկիր, իսկ հարեւանների հետ կսկսի լավացնել իր հարաբերությունները:

Ալեքսանդր Իսկանդարյանը գտնում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության ժամանակ երկրի արտաքին քաղաքականությունը որոշվում էր ոչ թե Թբիլիսիում, այլ Վաշինգտոնում, սակայն այժմ`«Վրաստանը հնարավորություն կունենա մշակել ինքնուրույն արտաքին քաղաքական կուրս: Բացի այդ` նոր հեռանկարներ են բացվում Հայաստան-Վրաստան-Ռուսաստան շղթայի համատեքստում,  ինչպես նաեւ հայ-վրացական հարաբերությունների սերտացման ուղղությամբ»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031