Վրաստանը կշարունակի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները. այսօր «Տեսակետ» ակումբում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, հավելելով, թե Վրաստանը փորձելու է հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ:
Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով` այդ քայլը Վրաստանին հեշտությամբ հաղթահարել չի հաջողվի, քանի որ`«Դժվար թե Ռուսաստանը բարեհամբույր վերաբերվի Վրաստանին»:
Ինչ վերաբերվում է Մաքսային միությունը, ապա Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ Հայաստանը վերջնականապես կանդամակցի Մաքսային միությանը, սակայն ըստ նրա` «այն, որ այդ կառույցը պատրաստ կլինի առաջիկա հինգ տարիների ընթացքում, ես դա քիչ հավանական եմ համարում, քանի որ դա երկար ճանապարհ է ու մեծ աշխատանք է պահանջում»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ