Լրահոս
Օրվա լրահոսը

Բերբերյանը ցավակցում է գյուղատնտեսության հաջորդ նախարարին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 30,2013 14:21

Թռչնամիս եւ ձու արտադրող երկրից դարձել ենք ներկրող երկիր

Մատնացույց անելով թղթի վրա նշված գյուղատնտեսական ապրանքների ցուցանիշները՝ «Հայաստանի ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանն ասաց. «Ես կցավակցեմ հաջորդ գյուղնախարարին, որն այս թվերով կդառնա նախարար»:
Aravot.am-ի հարցին, թե՝ կարծում եք թվերը նկարա՞ծ են, պարոն Բերբերյանը պատասխանեց. «Լծակներ կան, որոնք կարող են փորձել ճնշում գործադրել գյուղապետարանների վրա` լավ թվեր ստանալու համար»:
Հրաչ Բերբերյանը, կասկածի տակ առնելով, օրինակ` անասնագլխաքանակի, մասնավորապես, կթու կովերի աճի ցուցանիշները, նշեց, որ անցյալ տարվա համեմատությամբ 30 տոկոսով ավելի ենք ներկրել կաթի փոշի, նաեւ պանիր, սերուցք եւ այլ տեսակի կաթնամթերք: Նա գյուղոլորտի պատասխանատուներին հարցնում է. «Բա էն մեր 20 հազար գլուխն ի՞նչ եղավ: Այդ կաթն ի՞նչ եղավ, որ կաթնամթերքն այդպես թանկանում է»:

Հրաչ Բերբերյանը մտահոգություն հայտնեց նաեւ թռչնամիս եւ ձու արտադրող երկրից ներկրող երկիր դառնալու առնչությամբ: Նրա տվյալներով, այս տարի կենդանի թռչուն մոտ երեք անգամ ավելի շատ է ներկրվել Հայաստան: Գյուղատնտեսության նախարարության արձանագրած 85 հազար տոննա ծիրանի բերքի մասով էլ պարոն Բերբերյանը վերապահում ունի, նա որքան գումարում-հանում է, այդպես էլ չի ստանում գյուղնախարարության հրապարակած ցուցանիշը: Եթե 36 հազար տոննա գործարաններն են մթերել, 20-25 հազար տոննան էլ համարում է, որ երեք միլիոնանոց ազգաբնակչությունն է սպառել, որոշ չնչին քանակություն էլ` արտահանվել է, ապա պարզ չէ, թե մնացածն ուր է գնացել. «Հասարակ հաշվարկով երեւում է, որ թվերի մեջ խախտում կա»,-ասում է պարոն Բերբերյանը: Նա «ծանր» համարեց նաեւ «խնձորի բերքի վիճակը»: Մասնագետի ներկայացմամբ, այսօր խնձորենիներն այնպիսի հիվանդությամբ են վարակված, որ մասնագետները չեն կարողանում բուժել. «Որ խնձորով միշտ ինքնաբավ է եղել մեր երկիրն, այսօր ներկրող ենք դարձել»:
Հացահատիկի ցուցանիշները նույնպես հավատ չեն ներշնչում Հրաչ Բերբերյանին:
Ըստ նրա, եթե առատ բերք ունենք, ինչո՞ւ է 550 հազար տոննա հացահատիկ ներկրվել:

Հրաչ Բերբերյանի տվյալներով՝ 6000 հեկտարով նաեւ պակասել են կարտոֆիլի ցանքատարածությունները: Ինչի հետեւանքով էլ գյուղատնտեսության մասնագետը կարտոֆիլի գնի աճ կանխատեսեց մինչեւ 250 դրամ: Մորմազգիների ցեցի պատճառով, Հ. Բերբերյանի խոսքերով, լոլիկի, սմբուկի ու պղպեղի ծավաներն էլ այս տարի զգալի պակասեցին, ինչին հետեւեց այդ բանջարեղենների` շուկայում բարձր գներով վաճառվելը: Հարցին, թե ինչո՞ւ են պակասել կարտոֆիլի ցանքատարածությունները, պարոն Բերբերյանն ասաց, որ անցյալ տարի կարտոֆիլի բերքն առատ է եղել եւ գյուղացիները չեն կարողացել այն սպառել, ինչի պատճառով էլ, այս տարի ցանքատարածությունները պակասեցրել են:
Հրաչ Բերբերյանը խաղող մթերող գործարանների տվյալներին նույնպես չէր հավատում: Ըստ նրա՝ ընդունում են մի քանակություն, սակայն խաղողի մեջ պարունակվող շաքարի ցուցանիշը կեղծելու միջոցով թղթի վրա մեկ այլ տվյալ ցույց տալիս: Նրա մեկնաբանությունները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031