Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Միլանոյի» բողոքի քննության ժամանակ գտնվեց պատասխանողի «բարաթը»

Հոկտեմբեր 30,2013 13:59

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում (դատավորներ Ն.Տավարացյան, Ս.Միքայելյան եւ Դ.Խաչատրյան կազմով) այսօր շարունակվեց «Միլանոյի»՝ «Օլիմպ» ընկերության բողոքի քննությունը:

«Միլանո-Օլիմպը» բողոք էր բերել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա հունիսի 14-ի վճռի դեմ, պահանջում էր մի դեպքում բեկանել դատական ակտը, մի դեպքում էլ՝ գործն ուղարկել հետ՝ նոր քննության:
«Օլիմպի» ներկայացուցիչն էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Հայրապետյանը, իսկ պատասխանողները երկուսն էին՝ «ԱՎՈ Ֆ.Մ» ընկերությունը` հանձին իր ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սեյրան Գրիգորյանի եւ ֆինանսների նախարարությունը՝ ներկայացուցիչ Գայանե Կարապետյանի մասնակցությամբ:
Տիգրան Հայրապետյանն ասաց, որ Աբովյան-4 հասցեում գտնվող շինությունը՝ նկուղը եւ առաջին երեք հարկերը, նախկինում պատկանել է «Միլանոյին»:
Իրենք հարկեր են վճարել, սակայն դա գույք չի համարվել դատարանով, այն դեպքում, երբ պետության եւ հասարակության պետական կարիքների համար գույքն իրենցից օտարել են, գույքահարկի գումար են պահանջել իր վստահորդ ընկերությունից:
Տիգրան Հայրապետյանն ասաց, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իրենք վիճարկել են գույքահարկի հետ կապված հարցը, հայցում ապացույցների բեռը դրվել էր կողմերի վրա, մինչդեռ, դատական ակտից դատարանը «շեղվել է», եւ անգամ չի նշել, որ գոյություն ունի գույք՝ այն է, նկուղը, առաջին երեք հարկերը:
«Դատարանը պարտավոր էր ողջամիտ հիմնավորեր իր դիրքորոշումը: Դատարանն այլ հանգամանքներ է կարեւոր համարել, հնարավորություն չի տվել կողմին, արդյունավետ իրականացնել իր իրավունքները»,-ասաց Տ.Հայրապետյանը: Ըստ բողոքաբերի, գույքահարկ են պահանջել «Օլիմպից»՝ սեփականության իրավունքով պատկանող օբյեկտից:
Տ.Հայրապետյանը հայտնեց, որ առաջին ատյանի դատարանում պահանջել են հենց այդ հիմքով պարտավորեցնել պատասխանող ընկերությանը՝ «ԱՎՈ Ֆ.Մ»-ին, որ իրենց հետ կնքի փոխհատուցման պայմանագիր եւ փոխհատուցի նշված շինությունների դիմաց էլ: Սակայն առաջին ատյանի դատարանը մերժել է այդ պահանջը:
Ի դեպ, Տիգրան Հայրապետյանը տեղեկացրեց, որ իր տրամադրության տակ է կադաստրի այն գրությունը, որով պատասխանել են, թե գույքահարկ են գանձել «Միլանո-Օլիմպին» պատկանող գույքի համար:
Դատավորներ Ս.Միքայելյանին եւ Ն.Տավարացյանին հետաքրքրեց, թե ինչ գույք է դա, անշա՞րժ, շարժակա՞ն, ինչ գույք է դիտվելու այն, եւ կամ ինչ է պահանջում բողոքաբերը: Հարցադրման իմաստն այն է, որ եթե գույքահարկ են վերցրել, դա դիտվի … սեփականությու՞ն:
Պատասխանող Սեյրան Գրիգորյանն ասաց, որ հուլիսի 30-ին իրենք դատարան են ներկայացրել «ԱՎՈ Ֆ.Մ» ընկերության առարկությունները: Վերաքննիչ դատարանի գրասենյակում այն մուտքագրվել էր: Ս.Գրիգորյանն իր թղթերով հիմնավորեց դա, սակայն գործի նյութերում այն չկար, իսկ ֆինանսների նախարարության եւ «Միլանոյի» ներկայացուցիչն էլ ասացին, որ իրենք չեն ստացել: Կարճ ընդմիջումից հետո պարզվեց, որ գրասենյակում իսկապես այն մուտքագրվել է:
Տիգրան Հայրապետյանը խնդրեց մեկ շաբաթ ժամանակ այն ստանալու եւ իր դիրքորոշումն արտահայտելու համար: Եթե անգամ ընդունենք, որ գրասենյակում այն «կորել» էր, ապա պատասխանողի պարտականությունն էր կողմերին ուղարկել իր պատասխանները, դատարանի վրա իր պարտականությունները չթողնելով:
Ֆինանսների նախարարության պատասխանը դատարան էր ուղարկվել երկու շաբաթ ուշացումով, հետեւաբար, այն չներկայացվեց:
Դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 6-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031