Երևան, 29 Հոկտեմբերի, 2013 թ. – Թվային տեխնոլոգիաների և սարքավորումների առաջատար արտադրող Samsung Electronics ընկերությունը հայտարարում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին SAMSUNG ապրանքանիշի նորագույն թվային ռենտգեն հետազոտության ապարատի նվիրաբերման մասին:
Նվիրատվությունը կատարվում է SAMSUNG ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում։ Հայաստանը հետխորհրդային տարածաշրջանում առաջինն է, որտեղ իրականացվել է նման մասշտաբի ծրագիր 2013 թվականի ընթացքում:
SAMSUNG XGEO GC80-ը թվային ունիվերսալ ռենտգենոգրաֆիկ ապարատ է, որի բոլոր բաղկացուցիչները հեռակառավարվող են, որը նախադեպը չունի շուկայում: Ապարատը ունի բարձր թողունակություն, ամբողջությամբ մեքենայացված է, ապահովում է բոլոր տեսակի շարժումների ավտոմատացում: Նորագույն թվային տեխնոլոգիաները ապահովում են ռենտգենային պատկերի առավել բարձր որակ, նվազագույն ճառագայթման պայմաններում: Թվային դիսպլեին ռենտգենոլոգիական հետազոտությունների արդյունքների ցուցադրման շնորհիվ SAMSUNG XGEO-GC80 զգալիորեն նվազեցնում է հետազոտության տևողությունը:
SAMSUNG XGEO-GC80 ռենտգենային ապարատը արժանացել է IDEA 2012 մրցանակաբաշխության ոսկե մեդալին: Նման բարձր գնահատականը բժշկական ոլորտում վկայում է բիզնեսի նոր սեգմենտում մեծ հեռանկարների և լուրջ մտադրությունների մասին:
SAMSUNG XGEO GC80-ը կլինի Հայաստանի առաջին` ամբողջովին թվային ռենտգենային ապարատը:
Նվիրաբերման շրջանակներում հոկտեմբերի 29-ինժամը 12:00-ին Նոր Նորքի 3-րդ զանգվածում` Գյուրջինյան 10 հասցեում գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կկայանա պաշտոնական բացման արարողություն` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի, ՀՀ-ում Samsung Electronics-ի պաշտոնական ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանի, ինչպես նաև Samsung Electronics-ի Կովկասյան գրասենյակի ղեկավար Սանգ Պիլ Չանի մասնակցությամբ:
R