Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում սննդային եւ ոչ սննդային թղթի փորձագետ Ալեքսանդր Ստեփանյանը խոսեց կենցաղում սննդային թղթի չկիրառման եւ պարտադիր անհրաժեշտության օգտագործման բացակայության հետեւանքով առաջացող վտանգների մասին: Ալեքսանդր Ստեփանյանը նշեց, որ մեր երկրում սննդի համար նախատեսված թուղթը որակի ստանդարտներին չի համապատասխանում, հիմնականում փաթեթավորման համար օգտագործվում է ոչ թե սննդային թուղթը, այլ օրգանիզմի համար վտանգավոր, եւ վնասակար նյութեր պարունակող թուղթը`«Հայաստանում չկա թղթի արտադրություն»,- ասաց Ալեքսանդր Ստեփանյանը:
Փորձագետը նաեւ նշեց, որ խնդիրը ոչ թե այն է, թե որ երկրի արտադրանք է հանդիսանում օգտագործվող թուղթը, այլ այն, որ սննդի համար նախատեսված թուղթը չի օգտագործվում:
Ալեքսանդր Ստեփանյանը նաեւ նշեց, որ այսօր տպարանները տպագրական թուղթն են վաճառում սննդի արտադրամասերին, իսկ այդ թղթի հետ շփումից սննդի մեջ հայտնվում կողմնակի նյութեր`«Դե պատկերացրեք, թե դա ինչպիսի հետեւանքներ է ունենում»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ