Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Յուրի Վարդանյանը հրաժարական չի տա. «Է՜, լավ էլի, այդպիսի բան չկա»

Հոկտեմբեր 30,2013 12:53

«Ինձ հետ ամեն ինչ նորմալ է, իմ որդու հետ կապված առավել եւս ամեն ինչ նորմալ է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: Հիշեցնենք, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի ավագ որդուն՝ 29-ամյա Դավիթ Վարդանյանին, օրեր առաջ ձերբակալել են Իրան-Հայաստան սահմանին:

Սահմանակետով թմրանյութ անցկացնելիս նրան ձերբակալել են, ապա՝ կալանավորել եւ ուղարկել Երեւան՝ քննչական մեկուսարան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 268-րդ հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածը նախատեսված է հետեւյալ հանցագործության համար՝ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն՝ առանց իրացնելու նպատակի:
Նախարարը նշեց, որ որեւէ բան չի եղել, և ինքը բացարձակապես անհանգստանալու խնդիր չունի։ Հարցին՝ պատրաստվո՞ւմ եք հրաժարական տալ, Յուրի Վարդանյանը պատասխանեց․ «Է՜, լավ էլի, այդպիսի բան չկա»։

Սպորտի նախարարը խուսափում էր պատասխանել լրագրողների հարցերին, ովքեր էլ ստիպված վազում էին նրա հետևից, թեեւ ասաց, որ պատրաստ է այդ թեմայով հանդիպել ու խոսել լրագրողների հետ: Դիտարկմանը, թե չեք ստեղծում այդ առիթը, նախարարն ասաց․«Թողո՞ւմ են, որ ստեղծենք, մի օր էս կողմ են կանչում, մի օր էն կողմ են կանչում»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031