Երեկ Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «Ոսկեգործության ոլորտի արդի վիճակը. խնդիրներ եւ հեռանկարներ» խորագրով համաժողովի ընթացքում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շատ հետաքրքիր տեղեկություն հաղորդեց հայազգի ոսկերիչներին։
«Ի դեպ Հայաստանն իր մտավոր կարողություններով, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունեցած հաջողություններով չորրորդն է աշխարհում»,- ասաց Հրանուշ Հակոբյանը։ Այս հայտարարության առիթով մի քանի հարց ուղղեցինք տիկին նախարարին։
– Տիկին Հակոբյան, դա ի՞նչ տեղեկություն է։
– Ես կարդացել եմ միջազգային փաստաթղթերում…
– Ո՞ր փաստաթղթերում։
– Կոնկրետ հիշել դժվարանում եմ, բայց Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում իր հաջողություններով համարվում է չորրորդն աշխարհում։
– Ո՞ր երկրներից հետո։
– Երեւի Ամերիկան է, Ճապոնիան է։ Հնդկաստանն է ուժեղագույններից մեկը։ Հայաստանը չորրորդն է՝ բնակչության թվի եւ «հայթեքի» նկատմամբ ուշադրության համադրության առումով։
– Տիկին նախարար, ուղեղների արտահոսք կա Հայաստանից։ Եվ ընդհանրապես՝ արտագաղթի մասին խոսենք։ Արտահոսքը երկրից շարունակվում է։ Մտահոգվա՞ծ եք։
– Ցավում եմ։ Ինչքան շատ աշխատատեղեր ստեղծենք, մեր ժողովրդին հայրենիքում ամրացնենք, այնքան լավ։ Եվ պատահական չէ, որ սփյուռքի առաջ ունեցած ցանկացած ելույթում նախ եւ առաջ շեշտում եմ աշխատատեղերի ստեղծումը։ Եթե նրանք ուզում են հայրենիքին օգտակար լինեն, առաջին հերթին աշխատատեղերի ստեղծմանը պետք է
ուշադրություն դարձնեն։ Ես անընդհատ թվաբանություն եմ անում՝ արդյո՞ք աշխարհում չկա հազար մարդ, որ միջին կարողություններից բարձր հնարավորություններ ունենա։ Այդ 1000 մարդը եթե կարողանա գոնե հարյուր աշխատատեղ ստեղծել, ինչը նշանակում է 100 հազար մարդ ամրացնել հայրենիքին:
Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև