Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյանի նոր հայտարարությունը Գորիսի միջադեպի կրակոցի ձայների մասին. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 30,2013 12:33

Այսօր «Հայելի» ակումբում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ մեկնաբանելով համացանցում հայտնված Գորիսի միջադեպի նոր՝ վերջին տարբերակը. «Կադրերից պարզ երեւում է, թե առաջինն ով է կրակել եւ ում վրա է կրակել»:

Ցույց տալով կադրերը՝ նա բացատրեց. «Ավետիք Բուդաղյանը, մեքենայից դուրս գալով՝ իր եղբորը հրելով իջեցնում է ներքեւ: Տանեցիներից երկու կին, մեկը՝ Լորետա Բարսեղյանը, հրելով իջան, հնչեց երեք կրակոց: Մինչեւ այս պահը տեսնում եք ինչով է զբաղված սպանվածը՝ Ավետիք Բուդաղյանը: Ինքը մեքենայից դուրս չի գալիս, հետո իր մեքենայով փակում է եղբոր մեքենայի ճանապարհը, նոր իջնում է եւ եղբորն է հրում ներքեւ: Նրա գործողությունների մեջ որեւէ ագրեսիա չի եղել, հակառակը՝ Ավետիքը հանդես է գալիս հաշտարարի դերում իր եղբոր եւ Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցների միջեւ: Այդտեղ արդեն նոր հնչում են հրաձգությունները: Ավետիք Բուդաղյանը մահացել է,  նրա վրա կրակոցների ժամանակ նա որեւէ վտանգ չի ներկայացրել Սուրիկ Խաչատրյանի եւ նրա կողմնակիցների համար: Հակառակը: Մոնտաժված տարբերակի մեջ այն կադրերը, որ Տիգրան Խաչատրյանը դիրքավորվում է, սկսում են կրակել, մոնտաժված տարբերակում լղոզված են: Ես ինքս նայելով՝ չէի կարողանում այդ տարբերակում հասկանալ, թե որ պահին Տիգրան Խաչատրյանը կրակեց»:

Նա պնդեց, որ Ավետիք Բուդաղյանի մարմնի վրա կա վնասվածք, որն ունի վերեւից ներքեւ ուղղություն, եւ դա եղել է վերջին կրակոցը. «Քննիչը չի կարողանում ոչ մի կերպ բացատրել, թե այդ վերեւից ներքեւ մարմնական վնասվածքն ինչպես կարող էր ստացվել: Գնդակներից մեկը դիպչում է ուղիղ Ավետիքի կողքը եւ արտացոլվում վերեւ: Վերեւից՝ այդ շենքից ինչ-որ մեկը կրակել է: Ուշադրություն դարձրեք ձայներին: Կա մի կրակոցի ձայն, որը զգալիորեն տարբերվում է բոլոր մնացած կրակոցների ձայներից: Փորձագետները այսպիսի հնարամիտ պատասխան տվեցին, թե երկու ձայն միաժամանակ համընկել է իրար: Եթե համընկել է, այդ դեպքում պետք է բացատրվի, թե ով է կրակել երկրորդը: Եվ հետո, եթե երկու կրակոց է համընկել, որտե՞ղ է երկրորդ պարկուճը: Այս հարցի պատասխանը քննիչի մոտ չկա»:

Հայկ Ալումյանը վստահեցրեց, որ քննիչը թաքցնելու բան ունի այս քրեական գործում. «Իմ պաշտպանյալը պնդում է, որ ինքը տեսել է վերեւից՝ տնից կրակող: Գոնե երկու դեպքում ունենք վերեւից ներքեւ կրակոց: Արտակ Բուդաղյանն ասում է, որ մենակ վերեւից կրակողի փայլը տեսա եւ ձայն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031