Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Doing or not doing բիզնես

Հոկտեմբեր 30,2013 12:21

Նախորդ գիշեր Համաշխարհային բանկի համապատասխան ստորաբաժանումը հրապարակեց տարեկան «Դուինգ բիզնես» («doing business»՝ «գործարարությամբ զբաղվելը») սանդղակը։

Նախորդ՝ ուղիղ մեկ տարի առաջ հրապարակված սանդղակի համաձայն Հայաստանն իր համար ռեկորդային ցուցանիշ էր արձանագրել՝ հայտնվելով պատվավոր 32-րդ հորիզոնականում, ինչը նշանակում էր որ գործարարությամբ զբաղվելու գրավչությամբ Հայաստանից ավելի լավ ընդամենը 31 երկիր կա։ Սա ի դեպ անչափ ուրախացրել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ այլ պաշտոնյաների եւ տեւական ժամանական կառավարության հաջողությունների մասին խոսելիս հենց այս ցուցանիշն էր մեջբերվում։ Սակայն նոր սանդղակը հրապարակելուց հետո պարզվեց, որ տարվա ընթացքում վերագնահատելուց հետո Հայաստանը հայտնվել էր արդեն 40-րդ հորիզոնականում, իսկ հիմա այդ ցուցանիշը բարելավվել է 3-ով։ Եվ այժմ Հայաստանը 37-րդ տեղում է։ Սա էլ վատ ցուցանիշ չէ։ Կարելի է ասել՝ շատ լավ ցուցանիշ է։ Բայց բնական հարց է ծագում՝ եթե Հայաստանում գործարարությամբ զբաղվելը այդքան գրավիչ է, ինչու՞ են օտարերկրյա ներդրումները տարեցտարի նվազում երկնիշ տոկոսներով, ինչու՞ են մարդիկ իրար ետեւից փակում իրենց բիզնեսները, ինչու՞ են մարդիկ գլխապատառ փախչում Հայաստանից՝ իրենց բիզնեսն այլ երկրներում «դուին-գելու» համար։ Իսկ պատասխանը շատ պարզ է եւ դրված է հենց «Դուինգ բիզնեսի» գործակցի կազմման մեթոդոլոգիայի մեջ։ Որպեսզի որոշեն, թե որ երկրում ինչպիսի պայմաններ կան գործարարությամբ զբաղվելու համար, ՀԲ-ի մասնագետները սահմանել են 10 ցուցիչներ, որոնց համադրումից էլ ստացվում է մեկ հավաքական միավոր։ Եվ ահա, այդ 10 ցուցիչներից միայն 3-ի պարագայում է, որ Հայաստանը առաջատար է աշխարհում։ Դրանք են՝ «ձեռնարկության գրանցում» (6-րդ հորիզոնական), «սեփականության գրանցում» (5-րդ հորիզոնական), եւ «ներդրողի պաշտպանություն» (22-րդ հորիզոնական): Իսկ, ահա «հարկում» ցուցիչով Հայաստանը 103-րդ տեղում է, «միջազգային առեւտուր» ցուցիչով՝ 117-րդ տեղում, «պայմանագրերի կատարման ապահովում» ցուցիչով՝ 112-րդ տեղում, «միացում էներգահամակարգին» ցուցիչով՝ 109-րդ տեղում, «շինարարության թույլտվություն»՝ 79-րդ, «ձեռնարկության լուծարում»՝ 76– րդ, «վարկավորում»՝ 42-րդ տեղում։ Միայն այս թվարկումից պարզ է դառնում, որ նշված սանդղակի 37-րդ տեղում լինելը իրականում ոչ մի կապ չունի իրական բիզնես միջավայրի գրավչության հետ:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031