ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հոկտեմբերի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Ոսկերչական գործի արդի վիճակը. խնդիրներն ու հեռանկարները» խորագիրը կրող համաժողովի մասնակիցներին՝ Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի և Հայ ոսկերիչների բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին, ինչպես նաև ԱՄՆ-ից, Լիբանանից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Բելգիայից, Ճապոնիայից, Կանադայից, Թուրքիայից և այլ երկրներից ժամանած հայ և օտարազգի ոսկերիչների:
Ողջունելով հյուրերին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց բոլորին հայ ոսկերիչի օրվա կապակցությամբ և մաղթեց լայն հնարավորություններ, միասնական լինելու և հայրենիքի առաջընթացին ակտիվորեն մասնակցելու վճռականություն: Բարձր գնահատելով սփյուռքահայ ոսկերիչների ավանդը համաշխարհային ոսկերչության զարգացման և Հայաստանը ոսկերչության կենտրոններից մեկը դարձնելու գործում, նա մասնավորապես ասաց. «Վերջերս Սփյուռքի նախարարությունը ամփոփեց իր հնգամյա գործունեությունը, և արդեն երեք տարի դուք մեր կողքին եք, ցանկանում եմ, որ բոլոր
նման հավաքների շնորհիվ բացվեն աշխատատեղեր, կյանքի կոչվեն այնպիսի նախաձեռնություններ, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանը:
Ներկաներին ողջունեցին և հյուրընկալության համար շնորհակալություն հայտնեցին ոսկեգործության համաշխարհային կոնֆեդերացիայի նախագահ Գաետանո Կավալյերին և Հայ ոսկերիչների ասոցիացիայի նախագահ Գագիկ Գևորգյանը:
Ցուցադրվեց Սփյուռքի նախարարության պատրաստած ֆիլմը՝ նվիրված Երևանում 2012թ. կայացած հայ ոսկերիչների աշխատանքների ցուցահանդեսին:
Հյուրերին ողջունեցին Այրարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախումբը, Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթը, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի սան Հարութ Տոնոյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Սահակյանը:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ