Հեղինակության ինստիտուտ`Reputation Institute, միջազգային խորհրդատվական կազմակերպությունը, որը մասնագիտացած է հեղինակության ուսումնասիրության ոլորտում, հրապարակել է քաղաքների հեղինակության 2013 թվականի ինդեքսը (The 2013 City RepTrak):
Ցուցակը կազմելիս հարցվել է ավելի քան 22 հազար մարդ` «Մեծ ութնյակի» երկրներից` Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Իտալիա, Ռուսաստան,Միացյալ թագավորություն, Ճապոնիա: Ցանկը կազմելիս հաշվի են առել 13 չափանիշ` տնտեսական եւ գործարար միջավայր, գրավչություն, արդյունավետ կառավարում եւ այլն: Քաղաքները ամենաշատը կարող են 100 միավոր վաստակել:
Աշխարհի լավագույն քաղաքը Ավստրալիայի Սիդնեյ քաղաքն է` 77,3 (2012 թվականին` 73,0): Լավագույն տասնյակը`
1. Սիդնեյ` 77,3, 2012-ին` 73,0
2. Տորոնտո` 76,9, 2012-ին` 68,1
3. Ստոկհոլմ` 76,9, 2012-ին` 71,0
4. Վիեննա` 76,9, 2012-ին` 74,4
5. Վենետիկ` 75,8, 2012-ին` 71,0
6. Ֆլորենցիա` 75,7, 2012-ին` 71,7
7. Էդինբուրգ` 75,1, 2012-ին` 68,4
8. Ցյուրիխ` 74,7, 2012-ին` 68,7
9. Լոնդոն` 74,7, 2012-ին` 69,5
10. Կոպենհագեն` 74,3, 20121-ին` 73,0
Մեր տարածաշրջանից լավագույնը թուրքական Ստամբուլն է` 67-րդ տեղ եւ 57,1 միավոր: Իրանի մայրաքաղաք Թեհրանը 99-րդ է` 32,1 միավորով, 100-րդը Բաղդադն է` 28,5:
100 քաղաքների ցանկում հայկական ոչ մի քաղաք չկա, այն դեպքու,մ երբ կա իսպանական երկու քաղաք, ռուսական երկու քաղաք, ավստրալիական երկու քաղաք, գերմանական երկու քաղաք եւ այլն: Կամ հայկական քաղաքների տնտեսական եւ գործարար միջավայրը, գրավչությունն ու արդյունավետ կառավարումը 28,5-ից քիչ են, ինչը վատ է, կամ «Մեծ ութնյակի» երկրներում Հայաստանի քաղաքների մասին չգիտեն ու չեն էլ խոսում` ինչը շատ վատ է:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ