Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Ֆաբիեն Բարտեզը նվաճել է «Գրան Տուրիզմո» դասի ավտոարշավի Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը:
Մարսելի մոտ գտնվող «Պոլ Ռիկար» ավտոարշավարանում անցկացված եզրափակիչ երկու մեկնարկների հանրագումարով ֆուտբոլի աշխարհի 1998 ու Եվրոպայի 2000 թվականների չեմպիոնը գրավել է առաջին տեղը՝ հաղթելով բոլոր մրցակիցներին, որոնց մեջ եղել է նաեւ ավտոռալիի աշխարհի 9-ակի չեմպիոն, լեգենդար Սեբաստիան Լեբը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ