«Փլեյ Սիթիում» կայացավ բոուլինգի հերթական անհատական առաջնությունը երեւանյան «Արարատ» եւ «Մեդիա» թիմերի խաղացողների մասնակցությամբ:
Նախնական երեք մրցափուլերի եւ կիսաեզրափակչի արդյունքով հաղթողին որոշելու համար հանդիպեցին Հայկ Անտոնյանը («Արարատ») եւ Աշոտ Հակոբյանը («Մեդիա»), որոնց պայքարում երեք միավորի առավելությամբ՝ 183, հաղթեց առաջինը:
Իսկ օրվա վաստակած ընդհանուր միավորներով եռյակն այսպիսի դասավորություն ունեցավ. Աշոտ Հակոբյան՝ 893, Հայկ Անտոնյան՝ 803, Անուշ Աղաբաբյան՝ 636 (չորս մրցափուլում): Ընդորում, «Մեդիա» թիմի ներկայացուցիչ Անուշ Աղաբաբյանը (նկարում) նաեւ մեկ մրցափուլում անձնական եւ օրվա ռեկորդ սահմանեց՝ իր անվան դիմաց գրանցելով 221 միավոր:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ