Լրահոս
Օրվա լրահոսը

Կփակվեն Հայաստանի հին քրեակատարողական հիմնարկները

Հոկտեմբեր 29,2013 22:41

Երեկ Aravot.am-ը Գյումրի այցելած ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց, թե որևէ քայլ կատարվելո՞ւ է  քրեակատարողական հիմնարկներում պայմանները բարելավելու ուղղությամբ.  բազմաթիվ դժգոհություններ ենք լսում, որ նորմալ բժիշկ չկա, գաղությալները բնակվում են բավական վատ պայմաններում`նեղ խցերում, այսպես ասած իրար վրա լցված:

«Այո, պատրաստվում ենք  փոփոխություններ անելու, հունվարի 1-ից  կգործարկվի Արմավիր քրեակատարողական հիմնարկը, դրան զուգահեռ հին քրեակատարողական հիմնարկները կփակվեն առաջիկա 4-5 տարվա ընթացքում: Գործող 12 քրեակատարողական հիմնարկների փոխարեն ունենալու ենք ընդամենը 5 քրեակատարողական հիմնարկ: Էս պահին կարող եմ ձեզ այլևս պաշտոնապես հայտարարել, որ  քրեակատարողական համակարգում ընդհանուր վերցված  գերբնակեցվածություն  չունենք: Ունենք որոշ քրեակատարողական հիմնարկներում, դա կապված է ռեժիմից, բայց Արմավիրի  գործարկումից հետո այս խնդիրն ամբողջությամբ կլուծվի: Այն ռեսուրսները, որոնք կան, որոնք օգտագործում ենք 13 քրեակատարողական հիմնարկների պահպանության համար, դրանք կուղղվեն 5-ի պահպանության համար: Բացի Արմավիրից, կպլանավորվի ևս մեկ մեծ քրեակատարողական հիմնարկ Երևանում կառուցել, մնացածը զուգահեռաբար կփակենք: Բայց էնտեղ խնդիրները բազմաշերտ են, եթե զագսում շատ արագ կարող ենք 4-5 ամսվա ընթացքում նման ծրագիր գործադրել, ապա քրեակատարողական համակարգում էսպես ասեմ, հա, նման է աշխատող սրտի վիրահատության, որովհետև անընդհատ պրոցես է, դու գործ ունես տարբեր երևույթների հետ և պետք է էնտեղ բարեփոխումներ իրականացնես, մյուս դեպքում դու գործ ունես մեկ այլ շարժիչի վերանորոգման հետ, որը էդ պահին չի աշխատում, կարող ես անջատել մի պահ, սկսել դրանք վերանորոգել, ուստի ակնկալիքներն ու սպասելիքները մյուս համակարգերից տեմպերի առումով շատ ավելի առաջանցիկ են, քան քրեակատարողականից: Եվ սա  դա շատ բնական է, դու չես կարող շատ արագ սկսել, որովհետև գործ ունես մեկ այլ կոնտինգենտի հետ` իր բոլոր մարտահրավերներով, վտանգներով», -ասաց նախարարը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031