Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում միասեռականները կընդունվեն նույն ջերմությամբ, ինչ մնացած բոլորը, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Հայտնում է «Ռիա Նովոստի» լրատվականը:
«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի մասնակիցներն ու հյուրերն իրենց լավ զգան, անկախ իրենց ազգությունից, ռասայական պատկանելիությունից կամ սեռական կողմնորշումից», – Պուտինը Սոչիում ասել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նորընտիր նախագահ Թոմաս Բախին:
Հունիսին Դուման միասեռականների դեմ օրենք էր ընդունել, ինչի պատճառով որոշ ակտիվիստներ 2014թ. Սոչիի օլիմպիական խաղերին բոյկոտ էին հայտարարել: Օրենքը դատապարտում է միասեռականության քարոզը:
Ռուսաստանի ներքին գործերի նախարարը զգուշացրել էր, որ օլիմպիական խաղերի մասնակիցները պետք է անվերապահորեն կատարեն օրենքի պահանջները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ