Ապրիլի երկուսին հենց գյուղապետարանի դիմաց սպանված Պռոշյանի գյուղապետի հարազատներն ու սպանության արագ բացահայտման պահանջով հավաքված մի խումբ դաշնակցականներ այսօր իրենց նամակը ուղարկեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նրանից խնդրելով գյուղապետի սպանության բացահայտման գործընթացն անձամբ վերահսկել:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր դաշնակցականները Արամ Խաչատրյան համերգասրահից բողոքի երթով բարձրացան դեպի Բաղրամյան 26՝ «Մենք բոլորս Հրաչ Մուրադյան ենք», «արդարություն» կոչերով:
Սպանված գյուղապետի եղբայր Իսրայել Մուրադյանն էլ դժգոհեց, որ բացահայտման գործով առաջընթաց չկա, միայն ձգձգվում է.«Իհարկե կազմակերպված սպանություն է, մի հոգու բան չէ: Մեկին ձերբակալել են, բայց դեռ անհայտ է՝ ինքն է արել, թե՝ չէ»:
Նա, ինչպես ավելի վաղ ասել էր, եղբոր սպանության գործում մարզպետ Կովալենկո Շահգալդյանի մատը խառն է, այսօր նույնպես կրկնեց. «Հիմնավորում չունենք, բայց գիտենք, որ ամեն անգամ վերեւից թելադրվում էր: Էդ յոթ տարվա ընթացքում միշտ լարվածություն է եղել»:
Կարդացեք նաև
Հարցին, թե սպանությունը ձեռնտո՞ւ էր մարզպետին եւ արդյոք չէր կարող պարզապես աշխատանքից ազատել, Իսրայել Մուրադյանն ասաց. «Իհարկե, ձեռնտու էր: Երեւի չէր կարող աշխատանքից ազատել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
народ Армении твое спасение в выселение Сержика.