Սեպուհ Բազիկյանը, լսելով, որ Քենիայի Մաչա մանկատան երեխաները դպրոց հասնելու համար մեկ ժամ ոտքով են քայլում, Գելնդեյլում հեծանվաարշավով գումար էր հավաքել, որով 43 հեծանիվ էր տրամադրել մանկատանը: Գրում է «Գլենդեյլ նյուզ փրես» թերթը:
Այդ հաջողությունից հետո Բազիկյանը որոշել էր շարունակել ծրագիրն այլ երկրներում կարիքավորներին հեծանիվ նվիրելու համար:
Շաբաթ օրը Սուրբ Ֆրանցիս դպրոցի աշակերտ Բազիկյանի ծրագրին իրենց հեծանիվներով միացել էին մոտ 100 հոգի՝ իր ընկերներն ու բարեկամները: Այս անգամ մոտ 5000 դոլար հավաքած գումարը կուղղվի Հայաստանի մանկատներին 50 հեծանիվով ապահովելուն:
Բազիկյանն ասել է, որ Հայաստանի մանկատներին օգնելը կարևոր է իր համար, քանի որ նա հայկական արմատներ ունի. «Ես այնտեղ եմ ծնվել ու ուժեղ կապվածություն եմ զգում նրա նկատմամբ», – ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ