ԱԻ նախարար Արմեն Երիցյանը երեկ կրկին հանդիպել է շաբաթներ առաջ ինքնասպանության փորձ կատարած երիտասարդի հետ, ում կյանքը նա փրկել էր: Գործազուրկ այդ երիտասարդին, ում նախարարն առաջարկել էր օգնել գտնել բանվորի կամ սուպերմարկետում աշխատանք, դեռ գործազուրկ է:
Aravot.am-ի դիտարկմանը, թե նրան առաջարկել էիք բանվորի գործ կամ սուպերմարկետում աշխատանք, որն ինքն անձամբ կարող էր գտնել, նախարարն ասաց. «Մենք առաջարկում էինք սուպերմարկետի անվտանգության ծառայությունում աշխատի, որովհետեւ ինքը դիպլոմ չունի, իսկ այլ տեղերում աշխատելու համար բարձրագույն կրթության դիպլոմ է պետք: Ինքն այսօր էլ ասաց՝ կմտածեմ, բայց ասաց՝ ավելի շուտ բանվոր եմ ուզում աշխատել: Միաժամանակ ասում է, Երեւանում վարձով տուն պետք է գտնեմ, իսկ Երեւան գնալ-գալը գումարների հետ է կապված: Մենք մեր խոստումը կատարում ենք, բայց ինքը դեռ ընտրություն է անում: Եթե բանակում ծառայած լիներ, կառաջարկեինք փրկարար ծառայությունում աշխատել, որ ինքը հետագայում մարդկանց օգներ, ոչ թե նման անհեթեթ գործողություններ աներ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ