Լրահոս
Օրվա լրահոսը

90 տարեկանները եւ այլք ավանդների փոխհատուցում կստանան

Հոկտեմբեր 29,2013 20:57
avand

ՀՀ կառավարությունը 2013թ. սեպտեմբերի 28-ին ընդունել է «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ավանդների դիմաց 2013 թվականին փոխհատուցման տրամադրման, ՀՀ 2013 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու եւ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1103-Ն  որոշումը, որով սահմանել է՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում  մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը տրամադրվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված մինչեւ 1924թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ ծնված  կամ ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ  դարձած անձանց:

Հավելենք, որ հիշյալ կատեգորիաների քաղաքացիների թիվը մեծ  չէ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Կարելի էր ընդգրկել նաև Կառավարության՝ ուղեղից հաշմանդամ անդամներին…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031