Լրահոս
Օրվա լրահոսը

Reuters. Սիրիայում պոլիոմիելիտի դեպքեր են գրանցվել. տարածաշրջանում տարածվելու վտանգ կա. ԱՀԿ

Հոկտեմբեր 29,2013 20:30

Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում երեխաների մոտ պոլիոմիելիտ հիվանդության դեպքեր են գրանցվել, և վտանգ կա, որ այն կարող է տարածվել երկրի ներսում և տարածաշրջանում: Հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ):

Դեր Զոր նահանգում 22 երեխաների, որոնք ենթադրաբար կրում են այդ վարակը, ԱՀԿ-ի լաբորատոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ 10-ը վարակված է պոլիոմիելիտով, 12-ինը պարզ կդառնա մի քանի օրվա ընթացքում: Վարակվածները հիմնականում երկու տարեկանից փոքր երեխաներ են:

«Սա վարակիչ հիվանդություն է: Բնակչության տեղաշարժի արդյունքում, այն կարող է տարածվել այլ վայրերում: Այնպես որ վտանգը մեծ է, որ այն կտարածվի տարածաշրջանում», – ասել է ԱՀԿ-ի պոլիոմիելիտի վերացման ծրագրի խոսնակ Օլիվեր Ռոսենբաուերը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031