Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Խորովածային դիվանագիտությամբ ընդդեմ խավիարային դիվանագիտության (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 29,2013 19:42

Եվրոպայի խորհրդի պալատում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, այսօր տարածվել էր խաղողի տերեւով տոլմայի եւ խորովածի հոտը: Սեղաններին նաեւ չամիչով փլավ էր, հայկական պանրի տեսականի, սուջուխ, գինի, լավաշ, մեղր, մածուն եւ այլն:

Պաշտոնապես այս ամենը կոչվում էր գինու համտես՝ «Հայկական խաղողի կախարդանքը»: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, սեղաններին միայն գինի չէր:

Ու այն, թե ինչպես անցավ այս համտեսը՝ փոքր ինչ հիշեցնում էր Աբովյան քաղաքում Հովհանես Մկրտիչ եկեղեցու բացման արարողությունից հետո տեսարանը: Եվրոպացի պատվիրակներն ուղղակի հաշված րոպեների ընթացքում սրբեցին, մաքրազարդեցին սեղանները:

Անցած տարիների ընթացքում լուսաբանած լինելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները՝ երբեւէ նման պատկերի ականատես չէինք եղել:

Սակայն ինչպես «Առավոտին» հայտնեց Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը՝ նման ճաշկերույթներն ավանդույթ են ԵԽ այս մարմնի համար. «Կոնգրեսի նստաշրջանների օրերին տարբեր երկրներ կամ տարածաշրջաններ կազմակերպում են նման հյուրասիրություններ կամ ցուցահանդեսներ: Սա ավանդույթ է, որ այս բոլոր տարիներին պահպանվում է: Եվ անգամ մրցակցություն կա, թե ով ավելի լավ կանցկացնի»:

PrevPhoto
NextPhoto

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Եվ այդ կերկոխից ճարպակալված ուղեղներով ու երկակի ստանդարններով ուզում են մեզ բոլորիս քշել ,,Եվրոմիություն,, կոչված հասարակաց տուն…

  2. Psephos says:

    Կարելի է միայն ափսոսանք հայտնել, որ լրագրողը խեղաթյուրում է իրականությունը:
    Միջոցառումը պաշտոնապես կոչվում էր Հայկական խաղողի հմայքը և ոչ թե գինու համտես: Ավելին, մատուցված ուտեստներն անմիջականորեն կապված էին խաղողի հետ և որի վերաբերյալ մասնակիցներին տրամադրվել էր բացատրական բրոշյուրներ, որտեղ հստակ նշված էր մատուցված ուտեստեների և արտադրանքի կապը խաղողի հետ:
    Լավագույն դեպքում կարելի է ենթադրել, որ լրագրողն այն մասնակիցներից է եղել, որը զլացել է ծանոթացել միջոցառման մանրամասներին, բովանդակությանը և տրամադրված տեղեկատվությանը, հակառակ նրա, որ դա է ենթադրում լրագրողի մասնագիտությունը:

    Հոդվածում նշված մեղրը իրականում խաղողի մուրաբա էր

    • Հարգելի Psephos, մեջբերում եմ պաշտոնապես բաժանված օրակարգից: “The Magic of Armenian Grapes”. wine tasting offered by the Armenian Chaimanship of the Committee of Minisers. Եթե wine tasting-ը գինու համտես չէ, իսկ Magic-ը թարգմանվում է հմայք, ապա այո, ես խեղաթյուրել եմ իրականությունը: Թեեւ Ստրասբուրգում հիմնականում լուսաբանում եմ ԵԽ կոնգրեսի նստաշրջանը, այլ ոչ նման ընդունելությունները (այս մեկի համար բացառություն արեցի, քանի որ Հայաստանն էր կազմակերպել, ու հետաքրքիր էր, թե ինչպես է անցել), բայց թերեւս իրոք հարկ էր բացատրական բրոշյուրը կարդալ, որ ծանոթանայի մանրամասներին, թե ինչ անմիջական կապ կա բրնձով փլավի, խոզի խորովածի եւ խաղողի միջեւ: Բայց որքան հասցրեցի նկատել, եւ լուսանկարներն էլ դրա վկայությունն են՝ ընդհանրապես այդ բրոշյուրները մնացել էին տեղում

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031