Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրու մանկավարժականի ռեկտորը`ՀՀԿ-ական պատգամավորուհու մոր դեկան ընտրվելու մասին

Հոկտեմբեր 29,2013 19:34

Այսօր Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում  տեղ ունեցան երկու՝ օտար լեզուների, ինչպես նաև կենսաքիմիայի և աշխարհագրության ֆակուլտետների դեկանների ընտրություններ: Երկու ֆակուլտետների դեկանների պաշտոնների համար հավակնում էին մեկական թեկնածուներ: Նրանցից մեկը  Անահիտ Գրիգորյանն էր, ով Գյումրու մանկավարժականի ռեկտորի քույրն է և  արդեն իսկ մեկ շրջան` 5 տարի,  զբաղեցրել է կենսաքիմիայի և  աշխարհագրության ֆակուլտետի դեկանի պաշտոնը:

Մյուս թեկնածուն` Թամարա Մելիքյանը, առաջին անգամն էր իր թեկնածությունը առաջադրում դեկանի պաշտոնում`փորձելով գլխավորել օտար լեզուների ֆակուլտետը: Քանի որ, նա ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորուհի Նաիրա Կարապետյանի մայրն է և որոշակի աղմուկ էր բարձրացվել, թե դուստրը իր լուման ունի մոր դեկան ընտրվելու  հարցում, մենք պարզաբանումներ խնդրեցինք Գյումրու մանկավարժականի ռեկտոր Վարդևան Գրիգորյանից:

Ռեկտորը նախ ասաց, որ իր համար անհասկանալի է,  թե ինչու է մամուլը այսքան մեծ աղմուկ բարձրացրել դեկանի ընտրությունների շուրջ: «Թամարա Մելիքյանի աղջկան ես անձամբ չեմ ճանաչում, կես բառ չեմ խոսել նրա հետ, գիտեմ, որ պատգամավոր է, իսկ ինչ մնում է օտար լեզուների ֆակուլտետի  դեկանի թեկնածուին, մեր ինստիտուտում գոնե կարող եմ հավաստել, որ վերջին 10 տարում որևէ մի պաշտոն զբաղեցնող մարդ չի եղել անարժան, այդ թվում նաև այսօրվա թեկնածուն: Նա 20 տարի շարունակ այս ինստիտուտում է աշխատում, որից 15 տարին նույն ֆակուլտետում ղեկավարել  է ռուսաց գրականության ամբիոնը: Դա արդեն խոսում է  այն մասին, որ իսկապես Մելիքյան Թամարան իրավունք ուներ մասնակցելու ընտրությանը», -ասաց Վարդևան Գրիգորյանը:

Ռեկտորի բացառիկ հարցազրույցը Aravot.am-ին  և «Ազատություն» ռադիոկայանին դիտեք քիչ անց` տեսանյութում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ակտիվիստ says:

    Էդ ռեկտորը ինքը մոլորված է, մոլորեցնում է նաև բոլորին: Ինքմ ինչ պարտադիր է, որ ճանաչի Թամարա Մելիքյանի աղջկան, իրեն կասեն վերևից ինչ անել, ինքն էլ կանի, ոնց որ նույն Թամարայի սցենարով սարքեցին դեկան Սահկանուշի գլխին, բայց դու,Նունե, երբեք էդ մասին չգրեցիր, չնայած ,որ քաջատեղյակ էիր որպես ինստիտուտի դասախոս այն ամենին, ինչ կատարվում է բուհում, ուսանողների բունտերին երբեք չանդրադարձար, հիմա էդ ռեկտորին որ արդարացնում էր, որ ինչ անես?քեզ դուր է գալիս էն վիճակը, որ տիրում է ինստիտուտում ու էդ ռեկտորի ջայլամի քաղաքականությունը? եթե, այո, ուրեմն, դու արդար չես: Էդ նույն ռեկտորի քրոջ պահվածքը ու ճղճիմությունները, որոնք ազդում է ինստիտուտի ամեն ինչի վրա, քեզ չի հետաքրքրում? միթե դու այստեղից միայն աշխատավարձ պետք է ստանաս? կարծում եմ, դու որպես Առավոտի թղթակից, աշխատավարձ ես ստանում նաև այդ խմբագրությունից, որ ճիշտը գրես ու տեղեկացնես, իսկ դու Ապարիկին ես արդարացնում:

  2. Armenuhi G. says:

    Կներեք,բայց մի բան չհասկացա։Մելքոնյան Հովիկը իր թեկնածությունը չի դրել՞։Մելքոնյանը չեր՞դեկանի պաշտոնակատար նշանակվել։Զարմանալի է,ինչի՞համար էին այդքան քննարկումները այդ անվան շուրջ։

  3. Ելակետ says:

    Մի քանի անիս առաջ ձեր էլեկտրոնային կայքորվ մեկը մեկնաբանությորն էր գրել,ըստ որի ռեկտոր Ապարի խամաճիկ-դրածոն քաղաքապետարանում ունի հրահանգ՝մանկապարտեզի վարիչների տեղեր ազատել ռեկտորի ընտանիքի կին անդամների համար:այս քազաքապետարանի անհավասարակշիռը, ում կողքին կանգնում հերքորմ էր:իսկ հիմա ինչ կասի նա,երբ արդեն բոլորը խոսում են ռերտորի կնոջ՝Վարդուշի մանկապարտեզի վարիչ դառնալու մասին:պարզվեց ճիշտ էին ասում ,թե ինչ առաքելության ըամար է այդ անձը ուղղվել քաղաքապետարան.ԲՀԿ-կան քաղաքապետնել մեծ ուրախությամբ իր կուսակից ընկերոջ բասկետբոլիստ կնոջը մանկապարտեզի վարիչ է նշանակում:Հետաքրքիր է թե ինչպես է մանկապարտեզ ղեկավարելու ,երբ մի օր այդ ոլորտում չի աշխատել:

  4. Սլաք says:

    Այ միամիտի մեկը հիմի առևտրականների դար է,իսկ ինքնել ժամանակին հայտնի էր այդ ոլոլորտում..Վարդուշը մանկապարտեզին օբյեկտի պես կվերաբերվի ու լավ կծաղկեցնի..

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031