Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդասպանները շատ տագնապային, լարված, խոցելի մարդիկ են»

Հոկտեմբեր 29,2013 19:19

«Վանաձորի հոգեբանական վերականգնողական կենտրոն» ՀԿ նախագահ, հոգեբան Արծվի Հարությունյանի կարծիքով այն անձինք, ովքեր սպանություն են կատարել, իրականում շատ տագնապային, լարված, խոցելի մարդիկ են:

«Մարդասպանները շատ տագնապային, լարված, խոցելի մարդիկ են»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ նրա, եթե օրինակ, գողերը գողություն անելուց առաջ ու հետո իրենց հանգիստ են զգում, ապա նույնը չենք կարող ասել մարդ սպանած անձերի մասին:

«Գողերը ամենախաղաղն են, ամենահանգիստն են, այսինքն` նրանք ավելի շատ կապերի, հարաբերությունների մեջ են, ավելի ներգրավված են սոցիումի մեջ. նրանք գողություն անելուց առաջ ու հետո իրենց զգում են հանգիստ, իսկ մարդասպանները շատ տագնապային, լարված մարդիկ են, խոցելի են, բնականաբար նրանք փորձելու են այդ սպանությունով կամ նման հանցագործությունով թեթեւանալ, հանգստանալ»,-ասում է Արծվի Հարությունյանը:

Ըստ հոգեբանի` հանցագործների ընտանիքներում 4-5 անգամ մեծ է ռիսկը հանցագործ դառնալու համար:

«Ամեն մարդ կարող է պոտենցիալ մարդասպան լինել, բայց գործնականում` ոչ: Այն մարդիկ, ովքեր հանցագործներ են, նրանց տանը մոտավորապես 4-5 անգամ մեծ է ռիսկի գործոնը հանցագործ դառնալու»,-եզրափակում է հոգեբանը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031