Լրահոս
Օրվա լրահոսը

«Կինոգետը պետք է ճիշտ կարողանա ուղղորդել՝ վերեւից չնայելով երիտասարդ ռեժիսորներին». կինոգետ

Հոկտեմբեր 29,2013 19:14

«Սա մի ցուցադրությունների շարք է, որը մեզանում շատ սպասելի է, քանի որ,  թե մարզերում եւ թե գյուղերում տարբեր ֆիլմերի ցուցադրություններ է իրականացվում»,-այսօր այս մասին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, Հայ կինոյի 90-ամյակին նվիրված գիտաժողովի ընթացքում ասաց ԵԹԿՊ ինստիտուտի կինոանիմացիայի ամբիոնի վարիչ Անիտա Երզնկյանը` հավելելով, որ գիտաժողովն անց է կացվում ազգային կինոկենտրոնի կողմից կազմակերպված «Կինոաշուն» ծրագրի շրջանակներում. «Անցյալ տարի գիտաժողովը նվիրված էր Համո Բեկնազարյանին եւ գիտեմ, որ շատ լավ է անցել» ,-ասաց Երզնկյանը:

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն էլ հավելեց, որ համագործակցությունը միայն գիտաժողովներով չի սահմանափակվում. «Մեր համագործակցությունը արդեն պայմանագրային, ընկերական,  բարեկամական  համագործակցություն է, որի արդյունքում շահում ենք եւ մենք եւ ինստիտուտը, որովհետեւ հնարավորություն ունենք օգնելու մի մատաղ սերնդի, որը մեր կինոյի, արվեստի շարունակողներն են»,-ասաց Գեւորգյանը:

Վերջինիս փոխանցմամբ` առաջին մեկ-երկու տարին, երբ  փորձում էին ծրագիրն իրականացնել,  մարզերից դժգոհություններ էին լինում.«Բողոքում էին, թե մեր մարդիկ հանդերում են, անասուն են տարել, կամ հանդերը մնացել են առանց հնձելու ձեր կինոյի համար ոչ տեղ ունենք, ոչ ցուցադրման  ապարատ ունենք, մարդկանց էլ հանդերից չենք հանելու»,-ներկայացրեց Գեւորգյանը` նշելով, որ այդ տարիներին 2-3 ֆիլմեր էին ցուցադրվում եւ այդ տարիներին խնդիրներ կային նաեւ Երեւանի համայնքներում.«Մենք տեխնիկա չունենք, բերեք ձեր տեխնիկան, ձեր դիտողներին էլ հետը բերեք թող նայեն»,-ժպիտով ասաց նա` նկատելով, որ այսօր բոլոր համայնքներում ֆիլմեր են ցուցադրվում կրկնակի եռակի անգամ շատ:

Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան դասախոսներն ու ուսանողները:

IMG_3455

Երիտասարդ կինոքննադատ Արամ Ավետիսյանն իր զեկույցում անդրադարձել է կինոգետին ներկայում, անցյալ դարում եւ առհասարակ, թե ով է կինոգետը: Իր ելույթում նշում է, որ ավելի շատ ուշադրություն դարձնեն երիտասարդներին:

Ըստ նրա` կինոգետի գլխավոր  առաքելությունը ուղղորդումն է երիտասարդ կինոռեժիսորներին, որպեսզի կարողանան ավելի լավ կինո ստանալ.«Ասում են հայ կինո չկա: Չկա, որովհետեւ իրենք խոսում են Փարաջանովից, Փելեշյանից. Ես էլ եմ խոսում, բայց պետք է նաեւ ապագային նայել: Այսօր մեր կողքին էլ կան եւ փելեշյաններ եւ փարաջանովներ: Կինոգետը պետք է ճիշտ կարողանա ուղղորդել եւ երբեք վերեւից չնայի երիտասարդ ռեժիսորներին»,-ասաց  նա:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031