Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գեւորգյանը հանդիպել է Թորբյորն Յագլանդին, ելույթ է ունեցել ԵԽ Կոնգրեսի լիագումար նիստում

Հոկտեմբեր 29,2013 19:05

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Ստրասբուրգում հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:

Կողմերը քննարկեցին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը  եւ Հայաստան- Եվրախորհուրդ համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք դրական գնահատվեց Հայաստանի նախագահության շրջանը եւ, մասնավորապես, տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված միջոցառումների անցկացումը:

AGspeech2

Փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց Հայաստանի նախագահությանը ցուցաբերած աջակցության համար` ընդգծելով, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությանը:  Նա նաեւ բարձր գնահատեց ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի հետ աշխատանքը. «Պատահական չէ, որ Հայաստանը տեղական ժողովրդավարությունը հռչակեց որպես իր նախագահության առաջնային ուղղություններից մեկը, եւ այդ գերակայության շրջանակում նախատեսված միջոցառումները կազմակերպեց ու անցկացրեց Կոնգրեսի հետ սերտ համագործակցությամբ: Այն միջոցառումները, որոնք մենք նախատեսել էինք տեղական ժողովրդավարության ոլորտում, հաջողությամբ անցկացվել են՝ առիթ դառնալով հետաքրքիր եւ բովանդակալից քննարկումների»:

Փոխվարչապետը վերահաստատեց  տարբեր ոլորտներում մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա բարեփոխումների գործընթացը  շարունակելու Հայաստանի հանձնառությունը: Երկուստեք արձանագրվեց, որ  վերջին տարիներին տեղական ժողովրդավարության ոլորտում բավականին տպավորիչ արդյունքներ են գրանցվել` նաեւ Եվրոպայի խորհրդի եւ եվրոպական այլ գործընկերների աջակցությամբ։

Կողմերը քննարկեցին Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի, ինչպես նաեւ ծրագրի՝ տեղական ժողովրդավարությանը վերաբերող 3 նախագծերի իրականացման հետ կապված հարցեր:  Ա. Գեւորգյանը  Հայաստանի կառավարության անունից շնորհակալություն հայտնեց Դանիայի կառավարությանը` վերոնշյալ  3 նախագծերը ֆինանսավորելու համար: «Վստահ եմ, որ Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցությամբ մենք հաջողությամբ կիրականացնենք այդ ծրագրերը՝ էլ ավելի խորացնելով տեղական ժողովրդավարության ուղղությամբ Հայաստանում ընթացող բարեփոխումները»,-ընդգծեց փոխվարչապետը:

AG-speech

Զրուցակիցները քննարկեցին նաեւ Հայաստանի տեղական ժողովրդավարության վերաբերյալ զեկույցի պատրաստման հետ կապված հարցեր: Այդ նպատակով նոյեմբերին Հայաստան կժամանեն Կոնգրեսում Հայաստանի հարցերով զեկուցողները: Երկուստեք նշվեց, որ 2003թ. ընդունված զեկույցից հետո Հայաստանում տեղական ժողովրդավարության ոլորտում մեծ ծավալի բարեփոխումներ են իրականացվել՝ հիմք ընդունելով ինչպես Կոնգրեսի առաջարկությունները, այնպես էլ ԵԽ համապատասխան կոնվենցիաների պահանջները:

Անդրադարձ եղավ նաեւ Հայաստանում ՏԻՄ-երի վերջին երկու ընտրություններին, որոնց դիտորդական առաքելությամբ մասնակցում էին նաեւ Կոնգրեսի պատվիրակությունները: Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ  դիտորդական առաքելության զեկույցը կքննարկվի այսօր աշխատանքներն սկսած Կոնգրեսի 25-րդ նստաշրջանում: Ա. Գեւորգյանը նշեց, որ  հայկական կողմն ընդհանուր առմամբ համաձայն է Կոնգրեսի  գործընկերների գնահատականների եւ առաջարկությունների հետ, որոնք հաշվի կառնվեն հետագա ընտրությունների ժամանակ:

Ա. Գեւորգյանը հանդիպեց նաեւ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով զեկուցող Ալան Միլի (Alan Meale) հետ:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան- Եվրախորհուրդ համագործակցության ձեւաչափի եւ հեռանկարների, Հայաստանի ներքաղաքական իրավիճակի,  տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումների մասին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ զեկուցողի` առաջիկայում Հայաստան կատարելիք այցի ընթացքում  նա հնարավորություն կունենա տեղում անհրաժեշտ  տեղեկատվություն ստանալ հետաքրքրող բոլոր հարցերի վերաբերյալ, ինչը թույլ կտա օբյեկտիվ գնահատականներ ձեւավորել:

Պրն Միլի խնդրանքով փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց  նաեւ Հայաստանում տեղական ինքնակառավարման  եւ տարածքային կառավարման համակարգերում նախատեսվող բարեփոխումների մասին:

Հանդիպումներից հետո փոխվարչապետը մասնակցեց ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանի աշխատանքներին, որի ժամանակ ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության անունից հանդես եկավ  ելույթով` անդրադառնալով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում նախագահության ընթացքում Հայաստանի հայտարարած առաջնահերթություններին, Նախարարների կոմիտեի շրջանակում Հայաստանի կողմից  կատարված  աշխատանքներին, Հայաստանում տեղական եւ տարածքային ժողովրդավարության իրավիճակին եւ զարգացումներին։ Նա նաեւ պատասխանեց Կոնգրեսի պատվիրակների հարցերին, որոնք մասնավորապես  վերաբերում էին Հայաստանի նախագահությանը,  Կոնգրեսի կողմից  տեղական ժողովրդավարության իրավիճակի վերաբերյալ  առաջիկա դիտարկմանը, Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգին,  ինչպես նաեւ Մաքսային միությանը Հայաստանի միանալու, սիրիական խնդրի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը:

Փոխվարչապետը  հյուրընկալվեց նաեւ Կոնգրեսի մամուլի կենտրոնում եւ հարցազրույց տվեց`  անդրադառնալով Հայաստանի նախագահության շրջանին, Հայաստան-Կոնգրես համագործակցությանը:

ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության միջոցառումների շրջանակում այսօր կազմակերպվեց  նաեւ «Հայկական խաղողի հմայքը»  խորագրով ցուցահանդես-համտեսը, որին ներկա էին ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ վան Շտաան, կոնգրեսում տարբեր երկրների պատվիրակությունների անդամներ: Փոխվարչապետն իր ողջույնի խոսքում նշեց, որ Հայաստանի նախագահության ընթացքում փորձ է արվում նաեւ  մեր երկրի հարուստ մշակույթը եւ դարավոր ավանդույթները եվրոպական լայն հասարակությանը ճանաչելի դարձնել։  Եվրոպացի գործընկերները հնարավորություն ունեցան ծանոթանալու հայ խաղողագործների եւ գինեգործների արտադրությանը, իսկ հոկտեմբերի 30-ին Ստրասբուրգի Առեւտրաարդյունաբերական պալատում տեղի կունենա  հայկական գինու ու կոնյակի համտես: Այս միջոցառումների կազմակերպիչը Զարգացման հայկական գործակալությունն է:

 

 ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031