Շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականը նոյեմբերի 7-ից 18-ը Վարշավայում 31 թիմերի հետ պայքարում վիճարկելու է Եվրոպայի թիմային առաջնության հաղթողի կոչումը:
Մարզիչ Արթուր Չիբուխչյանը թիմում ընդգրկել է մեր ներկայիս հինգ լավագույն շախմատիստուհիներին: Նրանք են. Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Աննա Հայրապետյան: Մեր աղջիկները խաղատախտակների առջեւ հանդես կգան նշված հերթականությամբ:
Թիմային միջին վարկանիշով (2395) Հայաստանը 31 երկրների մեջ 5-րդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև