Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կամո Արեյան. «Ո՞վ ասաց, որ տրանսպորտի գինը չպետք է թանկանա»

Հոկտեմբեր 29,2013 17:58

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, անդրադառնալով քաղաքային տրանսպորտի սակագնի թանկացմանը, ասաց, որ համապատասխան հանձնաժողովն աշխատում է ծանրաբեռնված, բաց և թափանցիկ , հաշվարկներ են իրականացվում, և, հավանաբար, մեկ ամսից կամ մի քիչ ավելի ուշ կավարտի աշխատանքները։ Նա հայտարարեց, որ տրանսպորտի սակագինը նույնը չի մնալու, այն կբարձրանա՝ միտումը դեպի թանկացում է. «Ո՞վ ասաց, որ տրանսպորտի գինը չպետք է թանկանա»: 

Երևանի փոխքաղաքապետը գտնում է, որ այս տարիների ողջ տրամաբանությունը հանգեցնում է նրան, որ գործող սակագնով տրանսպորտ շահագործելն արդեն անհնար է։ Արեյանը խոստանում է, որ տրանսպորտի սակագնի բարձրացման դեպքում պարտադիր պետք է բարձրանա նաև սպասարկման որակը, քանի որ սա է հանրային պահանջը։ «Պիտի վերանայվի երթուղային ցանցը, սպասարկման որակը, մեքենաների կահավորանքը, մաքրությունը, ուղևորների ժամանակին սպասարկումը, չվացուցակը և այլն, և այդ հարցերը հանձնաժողովը նույնպես քննարկում է»,- ասաց նա։
Երևանի փոխքաղաքապետը բացառեց, որ մայրաքաղաքային տրանսպորտի դաշտը կտրվի մի մարմնի՝ նշելով, որ շուկայում բաց մրցույթային հարաբերություններ են. մենաշնորհ չի կարելի թույլ տալ։ Պատասխանելով հարցին՝ իսկ եթե հանրությունը կրկին ընդվզի՞, Արեյանն ասաց, որ չկա մի երկիր ու քաղաք, որտեղ որևէ ապրանքի կամ ծառայության գների մազաչափ անգամ թանկացումը ոգևորությամբ ընդունվի. «Նրանք, ովքեր չեն ցանկանում վճարել, դրսևորում են քաղաքացիական էմոցիա, իսկ օրենքն ունի նաև պահանջ։ Երբ օրենքը սկսվեց կիրառվել, այդ էմոցիաները պետք է գնան»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    էդ Արեյանը քանի անգամ է տրանսպորտ նստել, որ հիմա մեծ-մեծ խոսում է/…. գուցե թանկացնեն, բայց դրա հետ նոր թափ կտան արտագաղթին.,… քիչ մնաց, որ Հայաստանում մարդ չմնա….

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031