Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեկնարկեց ռադիոհաճախականային սպեկտորի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով աշխատանքային խմբի նիստը

Հոկտեմբեր 29,2013 17:38

Հոկտեմբերի 29-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ-պետությունների Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) ռադիոհաճախականային սպեկտորի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով աշխատանքային խմբի 3-րդ նիստի բացումը: Աշխատանքներին մասնակցում էին  ավելի քան 12 պետությունների կապի ոլորտի 40 պատասխանատուներ, մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱՊՀ երկրների աշխատանքային խումբը ղեկավարում էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի էլեկտրահաղորդակցության գծով խորհրդական Ալբերտ Նալբանդյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին 2015թ. Համաշխարհային ռադիոկոնֆերանսին ԿՏՀ անդամ – պետությունների համատեղ առաջարկությունները և դիրքորոշումները:

Միջոցառման հիմնական նպատակն է ուսումնասիրել և քննարկել աշխարհում ռադիոհաղորդակցության նշանակությունը, ինչպես նաև զարգացմանը, որակի կատարելագործմանը և տեխնոլոգիաների նորամուծություններին վերաբերող հարցեր: Միջոցառումը կարևորվեց հատկապես այն տեսանկյունից, որ Համաշխարհային ռադիոկոնֆերանսի ընթացքում քննարկվում են ակտուալ հարցեր՝ կապված առաջնակարգ հաճախականությունների ապահովման հետ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Անդրանիկ Ալեքսանյանը նույնպես կարևորելով կազմակերպված միջոցառման անցկացումը՝ ընդգծեց, որ համացանցի զարգացումը հասել է մի փուլի, երբ կարիք է լինելու օգտագործել լրացուցիչ հաճախականություններ լայնաշերտ ինտերնետի համար, որոնք այժմ օգտագործվում են թվային հեռուստատեսության համար:

Կոնֆերանսի ընթացքում զեկույցներ ներկայացրին Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Վալերի Տիմոֆեևը, ՀՄՄ փորձագետ Նիկոլայ Վասիլիևը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի էլեկտրահաղորդակցության գծով խորհրդական Ալբերտ Նալբանդյանը:

Ռադիոհաճախականային սպեկտորի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով աշխատանքային խմբի 3-րդ նիստի աշխատանքները կավարտվեն նոյեմբերի 1-ին:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031