Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյանը Վաչե Գաբրիելյանին հորդորեց միասին գնալ պոլիկլինիկա

Հոկտեմբեր 29,2013 17:30

Այսօր խորհրդարանում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, դիմելով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին, մեր տխուր իրականության մի քանի դրվագներ ներկայացրեց. «Սահմանամերձ գյուղերում կան դպրոցներ, մանկապարտեզներ, որոնք շատ վատ վիճակում են գտնվում, դա մեղմ եմ ասում: Հնչել են ինչ-որ հիմնավորումներ, որոնցով բացառվել է կառավարության կողմից օժանդակությունը: Երևան քաղաքում, հորդորում եմ համատեղ այց կազմակերպել, կա պոլիկլինիկա, որի հատակին անցք կա` թերապեւտի սենյակում, իսկ ապակիներ պատուհաններին չկան: Ի՞նչ վարչական շենքերի վերանորոգման մասին է խոսքը, ի՞նչն է վերանորոգվում` պաշտոնյաների առանձնասենյակնե՞րը, առավել հարմարավետություննե՞ր են ապահովվում վարչական ապարատի համար: Ուղղակի կխնդրեի պարզաբանել` այդ հարյուրավոր միլիոնները, արդյո՞ք նպատակային է ծախսել այդտեղ»: 

Վաչե Գաբրիելյանն իր արձագանքում նկատեց, որ պատգամավորի բարձրացրած հարցերն, իհարկե, սուր են, հատկապես, եթե վերաբերում են մանկապարտեզներին ու շարունակեց. «Այդ հրատապությունների մեջ մենք ունենք ու կներկայացվի բյուջեի այլ քննարկումների ժամանակ: 400-ից ավելի դպրոցներ ու մանկապարտեզներ կան, որոնք տասնյակ միլիարդների կարիք ունեն: Այդ խնդիրը կառավարության առաջնահերթությունների շարքում է»:
Ապա պատգամավորի բուն հարցերին էլ պարզաբանեց, որ խոսքը աշխատակազմում իրականացվող շինարարական աշխատանքների մասին է խոսքը: Դա վերաբերվում է ոչ միայն կառավարության մասնաշենքին, այլեւ վերաբերում է կառավարության ու բոլոր նախարարությունների աշխատակազմերին, ինչպես նաև կառավարության այլ մասնաշենքերին, որոնց սպասարկման համար գումարներ են նախատեսված` կտուրների պլանային վերանորոգում, սանհանգույցների վերանորոգում, լարերի փոփոխություն և այլն: «Պարոն Ուրիխանյան, չեմ կարծում, որ մանկապարտեզից ու հիվանդանոցից մեծ խնդիր կա, բայց կարծում եմ, որ դրանք պետք է դիտարկել առանձին-առանձին»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031