Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանն անհարմար վիճակի մեջ դրեց Կարեն Փոլադյանին

Հոկտեմբեր 29,2013 17:25

Այսօր Ազգային ժողովում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Փոլադյանն անհարմար իրավիճակում հայտնվեց:

Իր ղեկավարած դեպարտամենտին եկող տարի հատկացվելիք գումարների չափը ներկայացնելուց հետո, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը Փոլադյանից հետաքրքրվեց, թե նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի պաշտոնավարման ժամանակ, երբ աշխատավարձի գումարներ են յուրացվել, այժմ խնայողությունն ինչքա՞ն է կազմում: «Պարոն Ջհանգիրյան, ուզում եմ հասկանալ, թե հարցը այս համատեքստում որքանով է տեղավորվում, այն առումով, որ աշխատավարձի ֆոնդը չենք կարող ծախսել», -հարցին արձագանքեց Փոլադյանը: Այս պատասխանը չբավարարեց Ջհանգիրյանին, նա կրկնեց հարցը, փոքր-ինչ այլ ձեւակերպմամբ. «Այդ յուրացումների հետևանքով գումարը հսկայական գումար է կազմում: Հիմա նորից նույն աշխատավարձային ֆո՞նդն է պլանավորած»:

«Այս պահին աշխատավարձի ֆոնդի խնայողության թիվը չեմ կարող ասել: Իսկ ինչ վերաբերում է դատական համակարգին տրվող գումարներին, ապա այն մի փոքր ավելացել է` պատճառը աշխատավարձերի բարձրացումն է», -պատասխանեց Փոլադյանը: Պատասխանը դարձյալ չբավարարեց Ջհանգիրյանին:

Փոլադյանին օգնության հասավ նիստը վարող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը`ասելով, որ պարոն Փոլադյանը գուցե այնքան էլ կոմպետենտ չէ եւ հարցի մանրամասներին չի տիրապետում. «Ավելի լավ է՝ ես պատասխանեմ, պաշտոնակատարը չի տիրապետում, երևի: Իրականում վիճակը հետևյալն է` շատ տարածքներում չէր հաջողվում բավարար թվով աշխատողներ գտնել: Եվ այդ հաստիքների սկզբունքորեն օգտագործման նպատակը պետք է լիներ խրախուսել բոլոր անձանց, ովքեր աշխատում են որոշակի ծանրաբեռնվածությամբ: Այսինքն` հաստիքների պահանջարկ իրականում կա: Այլ բան է, որ եղել են մարդիկ, որոնք կատարել են հանցագործություններ, և շահագործել են մարդկանց` նրանց վրա դնելով ավելի մեծ բեռ, քան նախատեսված է իրենց աշխատանքային պարտականություններով: Ես կարծում եմ, որ այստեղ քիչ հավանական է, որ տնտեսում ունենանք, հակառակ դեպքում մենք կշարունակենք նույն գերշահագործումը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031