Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի մարզպետ. «Պարոն Փաշինյան, Ձեզ չասացի՞ն, որ ես նոր մարզպետ եմ»

Հոկտեմբեր 29,2013 17:19

Այսօր խորհրդարանում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզի նորանշանակ մարզպետից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Արարատի մարզում, որտեղ մի շարք մեծահարուստներ հողագործության արդյունքում միլիոններ են վաստակում, աղքատության ցուցանիշը բարձր 39 տոկոսից:

Պատգամավորը սեփական վերլուծություններն արեց` եթե մեծահարուստը մարզի բերրի հողերից այդքան շահույթ է ստանում, ինչո՞ւ նույնը չի կարողանում անել հասարակ գյուղացին: Ապա Փաշինյանը հորդորեց, որ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը որպես գործարար պատասխանի այդ հարցին:

«Նախ, ես արդեն բիզնեսով չեմ զբաղվում»,- ասաց մարզպետն ու հավելեց, որ Փաշինյանը ճիշտ է, մարզում իրոք այդ իրավիճակն է. «Հողաբաժանման ժամանակ մարդկանց բաժին են հասել չնչին հողակտորներ: Մեծ տնտեսվարողների գերշահույթը բնական է, որովհետև մեծ կտորներից շահույթն ավելի է, իսկ փոքր հողակտորների վրա մարդիկ չեն կարողանում լիարժեք իրենց հնարավորությունները իրականացնել»:
Ի դեպ, մինչ Արամայիս Գրիգորյանը կներկայացներ իր հատվածը, նիստը վարող ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասաց, որ հարցեր տալիս պատգամավորները նկատի առնեն, որ Արարատի մարզպետը նոր մարզպետ է եւ հին բաներից շատ չհիշեն: Երբ Նիկոլ Փաշինյանը հարցի իրավունք խնդրեց`Արամայիս Գրիգորյանը փորձեց հումոր անել. «Պարոն Փաշինյան, Ձեզ չասացի՞ն, որ ես նոր մարզպետ եմ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. M S says:

    Ժողովուրդ ջան Արարատի ոչ նորանշանակ մարզպետը, ոչ էլ հին մարզպետները Արարատի մարզում ոչինչ չեն կարող փոխել, քանի էդ մարզում կա Հովիկ Աբրահամյանն ու իր բանդան:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031