Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ նկատմամբ եք պայմանական վաղաժամկետ կիրառում, պարոնա՛յք

Հոկտեմբեր 29,2013 17:08

Սեպտեմբերի 26-ին մենք անդրադարձանք արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի 38 դատապարտյալների բարձրացրած պայմանական վաղաժամկետ ազատման խնդրին:

«Ես իմ առաջին դիմում-խնդրագրում ներկայացրել էի, թե ինձ , թե տիրող իրավիճակը, որը գնալով ավելի ու ավելի է բարդանում:

Ես կրկին անգամ դիմում եմ ձեզ, իրազեկելու, մեր հանրությանը եւ կառավարությանը լեթարգիական քնից արթնացնելու համար, պատմելու այն դաժան գործընթացի մասին, որը կատարվում է բոլորի կողմից մոռացության մատնված մի խավի՝ դատապարտյալների նկատմամբ»,-գրում է կալանավոր Ռուբեն Ամատունին:
Կալանավորը 2012 թ.ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում ստեղծել է «Կրթական ինքնագործ միավորում», նրա նախագահն է, նա նաեւ «Սպորտային ինքնագործ խմբի» անդամ է, կազմակերպում է կրթական, մարզական միջոցառումներ, այդ կապակցությամբ մի քանի անգամ ստացել է շնորհակալագրեր:

«Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի Կոշի մասնաճյուղի անդամ է, նախկինում դատապարտված չի եղել, նրա դեմ քաղհայց չկա, վատ հակումներ, վատ սովորություններ չունի:

Ռ.Ամատունու խնամքին է ծեր, միայնակ, 2-րդ կարգի հաշմանդամ մայրը, ով ներկայումս գտնվում է սոցիալական ծայրահեղ վատ վիճակում, բժշկական հսկողության տակ:
Ըստ Ռ.Ամատունու՝ իր հարցով խախտվում են ՀՀ քրեական օրենսգրքի 76, 77 եւ քրեակատարողական օրենսգրքի 114, 115 հոդվածների պահանջները, որոնց համաձայն, եթե դատապարտյալը հատուցել է տուժողին պատճառած վնասը, չունի կարգապահական տույժ, դրսեւորում է դրական վարքագիծ, ապա նրա նկատմամբ կարող է կիրառվել պայմանական վաղաժամկետ ազատում, եթե դատապարտյալը փաստացի կրել է.
1. Ոչ մեծ, կամ միջին ծանրության (0-5 տարի) հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան՝ 1/3-րդ մասը:

2. 5-10 տարի ծանր հանցագործության համար նշանակված պատժի ½-րդ մասը՝ կամ կեսը:

3.Առանձնապես ծանր (մինչեւ 15 տարի), հանցագործության համար նշանակված պատժի 2/3-րդ մասը, բացառությամբ մի շարք հոդվածների 3-րդ մասերի:
Պատիժը կարող է ավելի մեղմ պատժատեսակով փոխարինվել Ռ.Ամատունու դեպքում, քանի որ նա կրել է իր պատժի 1/3 –ը եւ դեռ գտնվում է ընդհանուր կիսաբաց «գերու» կարգավիճակում, ինչպես ասում է դատապարտյալ Ամատունին:
«Ինձ օրենքի պահանջին հակառակ պահում են դեռ անազատության մեջ, ես եւ մայրս հոգեբանական խոշտանգման ենք ենթարկվում»,-գրում է նա:
Տեղեկացնեմ, որ հուլիսի 31-ի «Կոշ» ՔԿՀ վարչական հերթական նիստում, ուր քննարկվել էր Ամատունու պայմանական վաղաժամկետ ազատման հարցը ,
մերժվեց այն, պատճառաբանությամբ, թե հոդվածը ծանր է:
«Դատապարտյալներիս թվաքանակի ավելացումը շահավետ է մի խումբ պաշտոնատար անձանց համար, որոնք մեզ օգտագործում են որպես թրաֆիկինգի աղբյուր հանդիսացող միջոց»,-ասում է դատապարտյալը:
Ըստ մեր աղբյուրի՝ հոկտեմբերի 31-ին տեղի է ունենալու Ամատունու գործով հերթական վարչական նիստը: «Ես ենթարկվում եմ վերեւից տրված հրամանի, hաշվի չի առնվում իմ գերազանց վարքագիծը, այն, որ որեւէ մեկն իմ նկատմամբ պահանջ չունի»,-ասում է Ռ.Ամատունին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031