«Դա սուտ է»,-ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հացերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը նման կարճ պատասխան տվեց Aravot.am-ի այն հարցին, արդյոք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, թե ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում նրանց զգուշացրել է բյուջեի քննարկման ժամանակ, երբ քննադատական ելույթներ հնչեն կառավարության հասցեին, չպաշտպանեն կառավարությանը, այլ ընդհակառակը, դնեն կառավարության հրաժարականի հարցը:
Արտակ Դավթյանը կարծիք էր հայտնել, թե այպիսի լուրերի տարածումը «տեղեկատվական հրետանային նախապատրաստություն է», ուստի նրանից հետաքրքրվեցինք` այս տեղեկությունն է՞լ է տարածվում իր նշած նպատակով: Պարոն Դավթյանն արձագանքեց. «Ես հայերենով արտահայտված պարզ համառոտ նախադասություն ասացի, նորից կրկնում եմ. դա սուտ է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ