Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոնայք ԵՄ-ականներ, դուք ձեր մեղքի բաժինը զգո՞ւմ եք»

Հոկտեմբեր 29,2013 16:53

Այսօր ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի ազատականացման մասին գիտաժողովի ժամանակ ԳՏՀՎԿ ղեկավար Ստեփան Գրիգորյանն առաջարկեց, որ Մաքսային միություն մտնելու որոշումը հրապարակելուց հետո գոնե 3 ամիս Հայաստանը պետք է ընդմիջում վերցնի՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում, որպեսզի մտածենք, թե ինչ պետք է անենք սրանից հետո: Ըստ «Ժառանգության» մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանի, մենք 3 ամիս սպասելու ժամանակ չունենք. «Վիլնյուսից հետո սրանք չեն ամաչելու»:

Անդրադառնալով վիզաների դյուրացմանը՝ գիտաժողովի մասնակիցները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է այն տալու ՀՀ շարքային քաղաքացուն. «Եթե դա պատգամավորների համար է, որ 100 դոլար պիտի տային, հիմա տալու են 50 դոլար, մեկ է, ՀՀ շարքային քաղաքացին այդ 50 դոլարն էլ չի կարողանալու տալ»:
Ստեփան Գրիգորյանը պատասխանեց, որ վիզաների դյուրացումը մի խումբ մարդկանց է վերաբերվելու՝ ուսանողներին, որոնք գնում են սովորելու, ոչ կառավարական կազմակերպություններին, թոշակառուներին, եթե այցելում են երեխաներին, ՓՄՁ ներկայացուցիչներին եւ նման այլ խմբերի: Ստեփան Գրիգորյանը նշեց, որ նախատեսվում է նաեւ ձրի վիզա տալ, երբ գնում են համագործակցելու. «Հեշտացում ասածը ենթադրում է նաեւ տեխնիկական հեշտացում՝ փաստաթղթերի թիվը կկրճատվի, խաղի կանոնները նմանատիպ կդառնան»:
Գիտաժողովի մասնակիցներից մեկը, օգտվելով հարց տալու իրավունքից, ասաց, որ ինքը հանրապետական վերջին ընտրություններում հանձնաժողովական է եղել եւ այդ նույն ԵՄ-ականների պահվածքն է տեսել: Դիմելով Ուկրաինայի ներկայացուցչին՝ նա հեգնեց. «Այդ ձեր երկրի ներկայացուցիչը ընտրությունների ընթացքը գնահատելու համար եկել էր ընտրատեղամաս՝ պատրաստի տեքստը ձեռքին: Պարոնայք ԵՄ-ականներ, դուք ձեր մեղքի բաժինը այստեղ զգո՞ւմ եք՝ մեր ընտրությունների հետ կապված: Հիմա ծափահարեք, Եվրոպան մեզ մեկ քայլ առաջ է տվել՝ վիզաների հարցում, բայց զգո՞ւմ եք դուք ձեր մեղավորությունը ընդհանրապես»:
Մասնակցի այս հարցին պատասխանող չեղավ, քանի որ այդ ժամանակ արդեն ԵՄ-ի ներկայացուցիչները դուրս էին եկել: Սրահում չէր նաեւ Տրայան Հրիսթեան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031