Լրահոս
Օրվա լրահոսը

Կամո Արեյանը պահեց Տարոն Մարգարյանի թասիբը

Հոկտեմբեր 29,2013 16:16

«Ինչո՞ւ Տարոն Մարգարյանը չի ներկայացել, ինչ-որ պրոբլեմ կա՞ »,- այսօր խորհրդարանում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ավանդական հարցը տվեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին` հիշելով, որ «մի մարզպետ էլ կար, ոչ բյուջեին էր գալիս, ոչ կատարողականին` կարո՞ղ ա վատ նշան ա»:
Ավանդական հարցին Արեյանը տվեց ավանդական պատասխանը` «քաղաքապետի լիազորությամբ ես եմ ներկայացնում բյուջեի նախագիծը», եւ հավելեց. «Ինչ մնում է ձեր կենդանակերպի նշաներին եւ գուշակություններին` գուշակեք այլ ուղղությամբ»: Փաշինյանը տեղից հարցրեց. «Ո՞ւմ՝ Սերժ Սարգսյանի՞»:
Նիկոլ Փաշինյանը նաեւ հետաքրքրվեց, թե ինչու են պետական միջոցները վատնվում ու  մայրաքաղաքի փողոցներում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների պատճառով մարդիկ ժամերով մնում են խցանումների մեջ: Ինչո՞ւ բյուջետային միջոցները նպատակային չեն ծախսվում, որ մարդկանց սթրեսի չենթարկեն` ուղիղ հարցին Արեյանը մանրամասնորեն հիմնավորեց, որ քաղաքային իշխանությունը ջանք չի խնայել հենց այդպես էլ վարվելու համար, բայց, ցավոք, եղել են նաեւ թերացումներ ու որպես հետեւանք` խնդիրներ:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց նաեւ թե, արդյոք, քաղաքական ենթատե՞քստ կա, որ մի քանի տարի ներկայացվում է Կարեն Դեմիրճյանի արձանի հարցը ու այդպես էլ չի տեղադրվում: Արեյանն ասաց, որ քաղաքային իշխանությունը ոչ մի խոչընդոտ չի ստեղծում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031