Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկում են Լուկաշենկոյին ՀՀ ազգային հերոսի կոչում տալ. «Չի ուզում մեզ ընդունել Մաքսային միություն»

Հոկտեմբեր 29,2013 16:05

«Հայերը մտածում են, որ սրանից հետո առանց վիզա գնալու են ԵՄ երկրներ: Բայց ոչ: Դա վիզաների հեշտացում է: Հայերը հետաքրքիր են: Հայ հասարակությունը ինչպես Մաքսային միությունը ընկալում է որպես ձրի գազ ստանալ, այնպես էլ ԵՄ վիզաների ազատականացումն ընկալում է առանց վիզա ճամփորդել: Վիզայի գինը 60 եվրոյից կդառնա 35 եվրո»,- այսօր «ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի երկխոսությունը՝ Վիլնյուսի գագաթաժողովից առաջ եւ հետո» թեմայով գիտաժողովի ժամանակ ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Նա դժգոհեց, որ «Մի օր մենք արթնացանք ու իմացանք, որ մտել ենք ՄՄ, այն էլ մեզ ասում են՝ ազգի անվտանգության հարցերից ելնելով ենք մտել: Հիմա կարող է մի օր էլ զարթնենք ու իմանանք, որ հայ ազգի անվտանգության հարցերից ելնելով՝ մենք հանձնում ենք Ղարաբաղը: Այսինքն, թքում ենք մի կողմի վրա եւ գնում ենք մյուս կողմ, մի տեղ, որտեղ, բարեբախտաբար, Լուկաշենկոն չի ուզում մեզ ընդունել: Ես լավ կարծիքի էի այդ մարդու մասին: Կոլեկտիվով դիմենք, որ հայ ազգային հերոսի կոչում իրեն տան»:
ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքերով՝ սեպտեմբերի 3-ից հետո դժվար է ակնկալել, որ ԵՄ-ն ինչ-որ նոր բան Հայաստանին կառաջարկի. «ԵՄ-ի համար նոր նախաձեռնությունների առումով հաջորդ տարին բարենպաստ չի, Եվրախորհրդարանի նոր ընտրություններ են լինելու, ԵՄ-ն կենտրոնանալու է ներքին հարցերի վրա եւ նոր նախաձեռնությունների առումով ակտիվություն շատ դժվար է ակնկալել, եթե խոսվում է հատկապես մի երկրի մասին, որ ծրագրային փնջով չի համագործակցում, այլ առանձին ծրագրերով»: Ըստ Բորիս Նավասարդյանի, Վիլնյուսից հետո այլեւս ՌԴ-ն շատ ավելի բաց է գործելու եւ իր գործիքներն է օգտագործելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031