Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հանրակրթության վիճակագրությունը արդեն հասանելի է

Հոկտեմբեր 29,2013 15:50

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ամեն տարի հավաքում է հանրակթության  ոլորտի վիճակագրությունը, փոխանցում վիճակագրական պետական ծառայությանը , նաեւ  հրապարակում է  «Կրթությունը Հայաստանում» ամենամյա տեղեկագիրը:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց ԿՏԱԿ-ի   տնօրեն Արտակ Պողոսյանը, այս տարի իրենց աշխատակիցներից մեկը առաջարկել է ունենալ վիճակագրության համար առանձին կայք:  Եվ այն ստեղծվել է՝ stat.armedu.am:

«Կայքը հնարավորություն կտա ավելի մատչելի դարձնել տեղեկատվությունը հասարակության համար: Ցանկացած մարդ կարող է այցելել կայք ու ստանալ ամբողջական տեղեկատվություն  կրթության վիճակագրության վերաբերյալ եւ վերլուծություն կատարել: Ընդ որում, խոսքը վերաբերում է ինչպես այս ուսումնական տարվան, այնպես էլ նախորդ տարիներին: Պարզ է, որ տեղեկագրերով դա ավելի դժվար կլիներ կատարել: Մի խոսքով, մեր  խնդիրն էր հանրակրթության ոլորտի վերաբերյալ տեղեկատվությունը ավելի  մատչելի դարձնել հասարակությանը եւ ավելի թափանցիկ աշխատաոճ որդեգրել: Կարծում եմ՝  կայքը հաջողվել է ու շատ օգուտ կտա կրթության ոլորտում հետազոտություններ, վերլուծություններ անող ցանկացած անձի»,- ասաց Արտակ Պողոսյանը:

«Հանրակրթությունը Հայաստանում – վիճակագրական տեղեկատու» կայքում ներկայացված են Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեությունը բնութագրող վիճակագրական ցուցանիշներ: Տեղեկատուն կազմվել է «Հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության մասին» վարչական վիճակագրական հաշվետվության տվյալների հիման վրա, որոնք լրացրել են Հայաստանի հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները: Տեղեկատուում տեղ են գտել նաև ՀՀ պետական ուսումնական հաստատություններում Էլեկտրոնային կրթական նյութերի գծով կարիքների գնահատման և տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման և օգտագործման հետազոտության արդյունքները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031