Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵՄ-ում նկատում են կոռուպցիայի բարձր մակարդակ՝ ձեր պաշտոնյաների շրջանում». միջազգային փորձագետ

Հոկտեմբեր 29,2013 15:45

Այսօր «ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի երկխոսությունը՝ Վիլնյուսի գագաթաժողովից առաջ եւ հետո» խորագրով գիտաժողովի ժամանակ Ստեֆան Բատորիի անվան հիմնադրամի ներկայացուցիչ Յակուբ Բենեդուչակը ներկայացրեց, թե վիզաների ազատականացման հարցում Արեւելյան գործընկերության որ երկրներն ինչ առաջընթաց են գրանցել: Նրա խոսքերով՝ «Երկխոսության հարցում առաջինը Մոլդովան է, երկրորդը՝ Ուկրաինան, հաջորդը՝ Վրաստանն ու Հայաստանը: Վրաստանն ավելի լավ դիրքեր ունի՝  կապված կոռուպցիայի դեմ պայքարի հետ, իսկ Հայաստանը՝ փախստականների հետ կապված հարցերում: Բելառուսը միակն է, որ ստացել է բավական շատ առաջարկներ՝ սկսելու երկխոսությունը, բայց չի արձագանքել դրան»:

Յակուբ Բենեդեչուկը նաեւ նշեց, որ Հայաստանը երկիր է, որը դեռ չի ստացել վիզաների ազատականացման գործողությունների պլանը՝ ի տարբերություն Վրաստանի: Բայց ՀՀ-ն առանց դրա մի շարք քայլեր է արել նախօրոք. «Սա մեծ առավելություն է, որը պետք է հաշվի առնել: Շատ բան է արվել կոռուպցիայի դեմ պայքարում, ունեք կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, անցկացնում եք թրեյնինգներ: ԵՄ-ում այնուամենայնիվ նկատում են կոռուպցիայի բարձր մակարդակ՝ ձեր պաշտոնյաների շրջանում»,- հայտարարեց պարոն Բենեդեչուկը:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031