Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ուսումնասիրություն՝ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում

Հոկտեմբեր 29,2013 15:31

ԵԱՀԿ  աջակցությամբ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքի գնահատման եւ վերականգնման աշխատանքները այսօր Արտակարգ իրավիճակների նախարարն ու ու ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը ներկայացրին շահագրգիռ հ/կ-ների ղեկավարներին:

ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ասաց, որ առաջին անգամ 2010թ.-ին՝ նախարար նշանակվելիս,  այցելեց  Նուբարաշեն.«Արձանագրեցինք, որ պետք է անպայման միջոցներ ձեռնարկել: Մեզ աջակցեց ԱՄՆ-ի կառավարությունը և ուսումնասիրության համար հատկացրեց գումար: Ծրագրի առաջին փուլը՝ ուսումնասիրությունը, արդեն արված է, երկրոդ փուլը կլինի այն, թե ինչ պետք է անենք այդ թունաքիմիկատների հետ»:

Թե ի՞նչ ժամկետներում կարվի այդ աշխատանքը, նախարարը պատասխանեց. «Այնտեղ նաև վարակվել է հողը, պետք է 32 տեսակի թունաքիմիկատներ համապատասխան առանձին տարաների մեջ տեղադրել: Կան քիմիկատներ, որոնք չի կարելի այրել, ժամկետը դեռ չգիտեմ: Հայաստանից տեղափոխել թունաքիմիկատները չի լինի, քանի որ ոչ մի երկիր չի համաձայնի, պետք է տեղում աշխատանքները արվեն: Տեղանքը, իհարկե, անվտանգ չէ, այնտեղ միջազգային փորձագետներն են ուսումնասիրություն արել, և այնպիսի վտանգ չկա, որ այսօր ասենք՝ դա վտանգավոր գոտի է, գումարների մասին ստույգ չեմ կարող ասել, թե ինչքան կպահանջվի»:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինն էլ ասաց, որ այդ ծրագրի շրջանակներում հավաքագրվել են մանրամասն տվյալներ Նուբարաշենի գերեզմանոցի թունավոր թափոնների սահմանների, ծավալի եւ բաղադրության մասին.«Ինչը թույլ է տվել ճշգրիտ գնահատական տալ շրջակա միջավայրին սպառնացող վնասների ռիսկայնության մակարդակի վերաբերյալ»:

Ծրագրի ղեկավար Բոուդվին Ֆոկկեն էլ ներկայացրեց թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքում իրենց կատարած աշխատանքների արդյունքները: Նրա ներկայացմամբ, գերեզմանոցի տարածքի հողի վերին շերտը խիստ ախտահարված է, դրա հաջորդ շերտն ավելի քիչ է ախտահարված, ստորգետնյա ջրերն ախտահարված չեն, քանի դրանք այնքան խորն են, որ պաշտպանված են:

Նրա խոսքով, նաեւ  առողջությանը սպառնացող ռիսկերն են դիտարկվել.«Տարածքը նպատակահարմար չէ գյուղատնտեսական նշանակության օգտագործման համար, ոչ միայն պետք է փակել տարածքը, այլ նաև սահմանել փակ ռեժիմ, և թույլ չտալ, որ կենդանիներն արածեն»:

Նրա համար, հիմնական բացահայտումը ստորգետնյա ջրերի ախտահարված չլինելն էր:

ԱԻՆ ներկայացուցիչներից մեկն էլ հետաքրքրվեց սողանքի վիճակով, հարցրեց սողանքային գործընթացը տարածքում գնահատվե՞լ է:

Ի պատասխան, պարոն Ֆոկկեն վստահեցրեց, որ բուն գերեզմանոցը ամենատրամաբանական տեղում է, չնայած  շաժվում է. «Սողանքը կնվազի մեծապես, եթե ջուրը հեռացվի: Ամբողջ գերեզմանոցը էրոզիայի է ենթարկվում  ջրից, եթե ջուրը հանվի, ավելի նվազ կլինեն նման երեւույթները»:

 

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031