Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյանի կապույտ փողկապը՝ խորհրդանշական նվեր ԵՄ-ից

Հոկտեմբեր 29,2013 15:18

Այսօր Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը (ACGRC) եւ Ստեֆան Բատորիի անվան հիմնադրամը  կազմակերպել էին  «ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի երկխոսությունը՝ Վիլնյուսի գագաթաժողովից առաջ եւ հետո» խորագրով գիտաժողով:

Իր զեկույցում ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան նշեց. «Ես հուսով եմ, որ մուտքի արտոնագրերի դյուրացումը, երբ արդեն ուժի մեջ մտնի, մեծ շահ կբերի ՀՀ քաղաքացիներին: Հայերը Եվրոպա ճամփորդելիս ավելի քիչ խոչընդոտների կհանդիպեն, ավելի քիչ բյուրոկրատիա կլինի: Փաստաթղթերը պետք է պարզեցվեն հասարակության մի քանի շերտերի, մասնավորապես՝ պատվիրակությունների, ժուռնալիստների, ուսանողների եւ մի շարք այլ խմբերի համար: Նոր կանոնները կարող են ավելի խթանել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը: ԵՄ-Հայաստան վիզաների երկխոսությունը կհանգեցնի նրան, որ Հայաստանը որոշ իմաստով դառնա ազատ, ՀՀ-ն կունենա առանց վիզաների քաղաքականություն: Պետք է սկսել սա, եւ ԵՄ-ն կգնահատի Հայաստանի պատրաստակամությունը (նկատենք, որ ԵՄ անդամ երկրների քաղաքացիները 2013թ. հունվարի 1-ից արդեն առանց մուտքի վիզայի են գալիս Հայաստան-խմբ.): Կան նաեւ այլ բարեփոխումներ, օրինակ արդարադատության, ազատության եւ անվտանգության ոլորտում, որոնք կարող են ազդել վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու վրա: Բայց մարդկանց շարժունակությունը ԵՄ-Հայաստան ուղղությամբ շատ կարեւոր է»:

ԳՏՀՎԿ ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը գիտաժողովի մասնակիցներին ցուցադրեց իր նոր կապույտ փողկապը, որը նվեր է ստացել ԵՄ նախագահող երկրի՝ Լիտվայի դեսպանից: Նա այդ փողկապը կրելը խորհրդանշական համարեց եւ հույս հայտնեց, որ Հայաստանը հենց ԵՄ ուղղությամբ էլ կգնա եւ չի մտնի Մաքսային միություն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031