ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, պարզվում է, այլ քաղծառայողների նման, երկար է սպասել քաղծառայողների աշխատավարձերի բարձրացմանը: Համենայնդեպս, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին`ուրա՞խ է, որ հուլիսի 1-ից իր աշխատավարձն էլ է բարձրանալու, այդպես պատասխանեց պարոն Բադալյանը:
Պարոն Բադալյանը հիշեցրեց, որ վերջին անգամ քաղծառայողների աշխատավարձերը բարձրացվել էին 2007-ին։ Ըստ նրա, պետական կառավարման համակարգի արդյունավետ կազմակերպման համար առաջնային է վարձատրության աճը եւ «փառք Աստծո, մյուս տարի մենք այդ հնարավորությունը կունենանք»։
Նա նշեց, որ հաջորդ տարվա հուլիսի 1-ից բարձրանալու է մոտ 8000 քաղծառայողի աշխատավարձ՝ 120-130 հազարից հասնելով 240-250 հազարի։ Քաղծառայության խորհրդի նախագահը գտնում է, որ պետական պաշտոնյաները՝ սկսած երկրի նախագահից մինչև կրտսեր քաղծառայող, իրենց աշխատանքի դիմաց համապատասխան վարձատրություն չէին ստանում. «Մենք շատ վաղուց պետք է այս քայլին գնացած լինեինք, որովհետև դրանով շատ խնդիրներ են պայմանավորված լինելու, և այն շատ արագ փոխհատուցվելու է»։
Ընդհանրապես, Բադալյանը գտնում է, որ պետական ծառայության համակարգում արդյունավետություն ապահովելու առումով շատ կարեւոր է աշխատավարձերի բարձրացումը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Առանց հարցաշարը հրապարակելու
15 հաստափոր գիրքի անուն եք տալիս և մի ամիս ժամանակ: Գործազուրկ մոտ 4 հարյուր մարդկանցից քննությանը մասնակցելու համար 5000 դրամ եք վերցնում, փոխարենը անցնում է 20 հոգուց մի հոգի՝ ընտրյալ մարդիկ:
Բուհի դիմորդները ի տարբերություն Ձեր դիմորդներից ունեն իրենց հարցաշարը: