Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ. աճուրդի հայտարարություն

Հոկտեմբեր 29,2013 14:06

«Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է ընկերության սեփականություն հանդիսացող ներքոնշյալ ավտոտրանսպորտային միջոցների բաց դասական աճուրդային վաճառք:

jrmux-2

Աճուրդը տեղի կունենա 2013 թվականի նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր գրասենյակի հանդիպումների սրահում (ՀՀ, ք. Երեւան, Վարդանանց փակուղի 8ա, 6-րդ հարկ):

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա) հայտ,
բ) աճուրդին մասնակցության համար սահմանված դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իսկ իրավաբանական անձինք` պետական գրանցման փաստը հաստատող փաստաթղթերը:

Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի կայացման սկզբից 1 ժամ առաջ:
Վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչեւ աճուրդի բացման օրից երկու աշխատանքային օր առաջ ք. Էջմիածին, Արագածի 1 հասցեում` ժամը 10:00 – 17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00 – 14:00 ընկած ժամանակահատվածի):
Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից:
Մասնակցության վճարը՝ 5000 ՀՀ դրամ, աճուրդային քայլը 5%, մուծվող նախավճարը՝ 25 000 ՀՀ դրամ:
Աճուրդի դիտորդի տոմսի արժեքը՝ 3000 ՀՀ դրամ:

Աճուրդի կանոնակարգին եւ լրացուցիչ տեղեկություններին ծանոթանալու համար դիմել աճուրդային հանձնաժողով, հեռ.` 055-55-78-45 (Սերգեյ Ադամյան) կամ այցելել www.armwater.am կայք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031