Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացած անձինք այլեւս ընտրություններին չեն մասնակցի, ոչ էլ թոշակ կստանան

Հոկտեմբեր 29,2013 13:45

Այսօր խորհրդարանում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ հաջորդ տարվա երկրորդ եռամսյակից արդեն Հայաստանում բոլոր ծնունդները, մահերն ու հայրության որոշումները պետք է գրանցվեն նոր էլեկտրոնային համակարգով: Նա նշեց, որ այդ աշխատանքների արդյունքում կբացառվի մահացած անձանց ներգրավումը ընտրացուցակներում կամ թոշակառուների ցուցակներում: Հրայր Թովմասյանի խոսքով՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունները հաջորդ տարի պետք է միացված լինեն բոլոր ռեգիստրներին:

«Այս ամբողջը թվայնացնում ենք, ունենում ենք մեկ էլեկտրոնային բազա: Մենք երեկ արդեն Գյումրիում գործարկեցինք առաջին գրասենյակը, ինչի արդյունքում կբացառվի մահացածների առկայությունն ընտրողների ցուցակում: Կբացառվի ընդհանրապես որևէ հնարավորություն մահացած մարդուն թոշակ կամ սոցիալական ապահովության այլ նպաստ հատկացնելու գործընթացը»,- ասաց նա:
Նախարարը նաև նշեց, որ հաջորդ տարվա երկրորդ եռամսյակի ավարտին առնվազն հինգ հյուպատոսական հիմնարկներ անձին քաղաքացիական կացության մասին տեղեկանքներ կտրամադրեն հնգօրյա ժամկետում`ներկայիս 2-2.5 ամսվա փոխարեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031