Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանի եւ Տիգրան Մուկուչյանի «դավադրությունը»

Հոկտեմբեր 29,2013 13:43

«Արտահերթ ընտրություններ նախատեսված չեն, չէ՞»,- այսօր Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, քթի տակ ժպտալով եւ կիսաձայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը`մինչ նրան խոսք կտար:

Մուկուչյանը ժպտաց ու սկսեց ներկայացնել եկող տարվա բյուջեի նախագծի`իրենց հատկացված մասը: Ավելի ուշ արդեն, հավանաբար Դավիթ Հարությունյանին հանգստացնելու համար, ասաց, որ այս տարի մի քանի համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նախատեսված միայն:
Հաջորդ տարվա պետբյուջեով ԿԸՀ-ին նախատեսվում է հատկացնել 233 մլն դրամ, որի մեծ մասը, Մուկուչյանի խոսքով, ուղղվելու է աշխատավարձերի վճարմանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031